Թուրքիայի տեղաբնակ հայերը դեռեւս չեն ձերբազատվել թուրքի<br /> նկատմամբ վախից<br />


Թուրքիայի տեղաբնակ հայերը դեռեւս չեն ձերբազատվել թուրքի
նկատմամբ վախից

  • 18-11-2009 16:40:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի տեղաբնակ հայերը դեռեւս չեն ձերբազատվել թուրքի նկատմամբ վախից: Նման կարծիք յայտնեց նոյեմբերի 18-ի ասուլիսում ԵՊՀ-ի Հայագիտութեան կենտրոնի գիտաշխատող Քեյթ Գունդակչյանը: Ըստ նրա, ի տարբերութիւն նրանց, Հայաստանից ժամանած հայերը նման վախի մթնոլոտում չեն ապրում: Ք.Գունդակչյանընշեց, որ Թուրքիայի հայ համայնքի մեծամասնութիւնը ապրում է Ստամբուլում. Պոլսո Հայոց պատրիարքարանի տուեալների համաձայն, միայն Ստամբուլում կան 60-70 հազար տեղաբնակ եւ 30-40 հազար Հայաստանից ժամանած հայեր: Հայաստանից գնացածների հայերի 65-67%-ը կանայք են, ովքեր աշխատում են տեղի հայ հարուստների մօտ: Անդրադառնալով դավանափոխ հայերի հարցին, հայագետը նկատեց, որ նրանք գենետիկօրէն չեն փոխւում, քանի որ ամուսնանում են միայն հայերի հետ: Նշուեց նաեւ, որ Թուրքիայում գործում է 44 հայկական եկեղեցի, որից 36-ը Ստամբուլում:
  -   Հասարակութիւն