Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարին

  • 16-02-2017 18:58:27   |   |  Մամլո հաղորդագրություն

Փետրուարի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Դաւիթ Տօնոյեանին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհաւորեց վերջինիս պատասխանատու պաշտօնում նշանակուելու կապակցութեամբ` ընդգծելով ՀՀ ՊՆ առաջին տեղակալի հանգամանքում բերած օգտաշատ ծառայութիւնը եւ անսակարկ նուիրումը Հայրենիքին ու ժողովրդին:
 
Հայոց Հովուապետն անդրադարձաւ ՀՀ ԱԻ նախարարութեան աշխատակիցների մարդասիրական համակողմանի ու յաճախ անձնուրաց գործունէութեանը՝ ուղղուած արտակարգ իրավիճակներում մարդկային կեանքի փրկութեանն ու անվտանգութեան ապահովմանը: Այս կապակցութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնութիւնը փոխանցեց ՀՀ ԱԻ նախարարութեան ողջ անձնակազմին՝ բարձրօրէն գնահատելով իրականացուող նուիրեալ, յանձնառու ու նախանձախնդիր սպասաւորութիւնը:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբութիւնը կարեւորեց նաեւ առկայ սերտ համագործակցութիւնը Հայ Եկեղեցու տարբեր թեմերի ու կառոյցների եւ ՀՀ ԱԻ նախարարութեան միջեւ՝ շեշտելով դրա արդիւնքում արձանագրուած ձեռքբերումները: Վեհափառ Հայրապետը խօսեց նաեւ Հայոց Եկեղեցու թեմերի եւ Մայր Աթոռում գործող «Կլոր սեղան» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացուած վերապատրաստման ծրագրերի, տարբեր աղէտների ժամանակ ցուցաբերուած հումանիտար օգնութեան եւ տուժածների հոգեւոր խնամքի մասին` պատրաստակամութիւն յայտնելով շարունակել զօրակցել նախարարութեան առաքելութեանը:
Իր հերթին խօսք ասաց նաեւ տիար Դ. Տօնոյեանը: Նա Նորին Սրբութեանը ներկայացրեց ՀՀ ԱԻ նախարարութեան առջեւ ծառացած խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղուած ջանքերը: Նախարարը մասնաւորաբար անդրադարձաւ ապագայ ծրագրերին: Անդրադառնալով նախարարութեան կողմից ի նպաստ ազգաբնակչութեան ձեռնարկուող բազմաբնոյթ միջացառումներին` նախարարը արտակարգ իրավիճակների յաղթահարման գործում կարեւորեց նաեւ հոգեւոր սպասաւորների դերակատարութիւնը:
Վերջում Գարեգին Բ Հայրապետը յաջողութիւն մաղթեց նախարարին իր կարեւոր առաքելութեան արդիւնաւէտ իրականացման համար:
Հանդիպմանը ներկայ էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչայ-տնտեսական բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը:

 
  -   Մամլո հաղորդագրություն