ԱՄՆ -ում իրար յաջորդած պտտահողմերի զոհերի թիւը ժամ առ ժամ աճում է. պաշտօնական տուեալներով այն հասել է 400-ի


ԱՄՆ -ում իրար յաջորդած պտտահողմերի զոհերի թիւը ժամ առ ժամ աճում է. պաշտօնական տուեալներով այն հասել է 400-ի

  • 30-04-2011 13:55:26   | ԱՄՆ  |  Միջազգային
 Զոհերի թուով սա առաջին նման խոշոր աղէտը չէ Միացեալ Նահանգներում: Անհամեմատ մեծ թուով մարդու կեանք են խլել 2005 թուականի «Կ'ատրինայ» ծովամրրիկը եւ 1925 թուականի մարտի 18-ին փոթորիկը, որի հետեւանքով զոհուել էր աւելի քան 700 մարդ: Այս անգամ բնակիչները զգուշացուած եղել են աղէտի մասին, սակայն փոթորիկն այնքան ուժեղ է եղել, որ ձեռնարկած միջոցները չեն բաւարարել: Նախագահ Օբաման այցելել է Ալաբամայ նահանգի Տուսկալուսայ քաղաք, ուր հանդիպել է տուժածների հետ: Օբաման խոստովանել է, որ ցնցուած է տեսածով եւ խոստացել է, որ իշխանութիւնները կանէն ամէն հնարաւորը՝ վերացնելու համար աղէտի հետեւանքները: Ամենաշատը տուժել են Ալաբամայի բնակիչները, որտեղ մահացել է 238 մարդ: Աւերածութիւններ ու մահացութեան դէպքեր գրանցուել են եւս 5 նահանգներում: Հիմնովին աւերել են բազմաթիւ բնակելի կ'առոյցնէր, շրջուել են մեքենաներ, խաթարուել է էլեյկտարէներգիայի մատակարարարումը:
  -   Միջազգային