Հայաստանի 10 բռնցքամարտիկներ դարձան Նուոռոսիյսկի միջազգային<br /> մրցաշարի մրցանակակիրներ<br />


Հայաստանի 10 բռնցքամարտիկներ դարձան Նուոռոսիյսկի միջազգային
մրցաշարի մրցանակակիրներ

  • 11-11-2009 13:32:00   | Ռուսաստան  |  Սպորտ
 ՆՈՎՈՌՈՍԻՅՍԿ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 5-9-ին Նովոռոսիյսկում (ՌԴ) անցկացուեց բռնցքամարտի միջազգային մրցաշար` 4 տարիքային խմբով: Մրցումներին մասնակցեցին Ռուսաստանի, Աբխազիայի եւ Հայաստանի աւելի քան 100 մարզիկներ: Հայաստանից հանդէս եկած 10 բռնցքամարտիկները անցան եզրափակիչ: Աւետիս Աղաջանյայը (50 կգ) եւ Կարեն Մխիթարեանը (54 կգ) յաղթող դարձան պատանիների, Վահէ Ալավերդեանը (60 կգ)` երիտասարդների, իսկ Սամուէլ Վոսկանյանը (75 կգ)` մեծահասակների մրցաշարում: Հայաստանցի միւս 6 բռնցքամարտիկները գրաւեցին 2-րդ տեղը:
  -   Սպորտ