ԱՄՆ -ում իրար յաջորդած պտտահողմերի զոհերի թիւը, պաշտօնական տուեալներով, հասել է 330-ի
30-04-2011 12:10:29 | ԱՄՆ | Միջազգային
ԱՄՆ նախագահ Օբաման այցելել է Ալաբամայ նահանգի Տուսկալուսայ քաղաք, ուր հանդիպել է տուժածների հետ:
Օբաման խոստովանել է, որ նախկինում երբեւէ չի տեսել նման աւերածութիւններ եւ խոստացել է, որ իշխանութիւնները կանէն ամէն հնարաւորը՝ վերացնելու համար աղէտի հետեւանքները: Այս օրերի տոռնադոնները Ամն-ի պատմութեան մէջ վերջին 40 տարիներին գրանցուած ամենաաղէտալին են համարւում:
Ամենաշատը տուժել են Ալաբամայի բնակիչները, որտեղ մահացել է 200 մարդ: Աւերածութիւններ ու մահացութեան դէպքեր գրանցուել են եւս 5 նահանգներում: Հիմնովին աւերել են բազմաթիւ բնակելի կ'առոյցնէր, շրջուել են մեքենաներ, խաթարուել է էլեյկտարէներգիայի մատակարարաումը: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդուեդեւը Բարաք Օբամային օգնութիւն է առաջարկել տորնադոյի հետեւանքները չէզոքացնելու հարցում: