13-03-2017 18:14:56 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
Ազգային ժողովի ընտրութիւններին ընտրատեղամասում ընտրողին տալու են 9 քուէաթերթիկ, որոնցից իւրաքանչիւրի վրայ լինելու է մէկ կուսակցութեան կամ դաշինքի անուանում: Ընտրողը քուէախցիկում այդ քուէաթերթիկներից ընտրելու է իր համակրած քաղաքական ուժի քուէաթերթիկը:
Այդ գործընթացը գաղտնի է: Տեղամասում ամէն ինչ մտածուած է այնպէս, որ որեւԧ մէկը չիմանայ, թէ ում քուէարկեց ըտրողը: Թէ որ կուսակցութեանը կամ դաշինքին քուէարկեց քաղաքացին` գիտի միայն ինքը:
Քուէարկութեան գաղտնիութիւնը ոչ միայն իրաւունք է այլ նաեւ պարտականութիւն, որի մասին է անիմացիոն տեսանիւթը: