Պարզւում են Ջրառատում տեղի ունեցած վիճաբանութեան հանգամանքները.ՀՔԿ


Պարզւում են Ջրառատում տեղի ունեցած վիճաբանութեան հանգամանքները.ՀՔԿ

  • 13-03-2017 18:43:18   |   |  Մարդու իրաւունքներ

ՀՀ քննչական կոմիտէի Արմաւիրի մարզային քննչական վարչութեան Վաղարշապատի քննչական բաժնում իրականացւում են անհրաժեշտ դատավարական գործողութիւններ` 2017թ. մարտի 12-ին Ջրառատ գիւղում տեղի ունեցած միջադէպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղութեամբ:
 
Ոստիկանութիւնից ստացուած նիւթերի համաձայն` մարտի 12-ին` ժամը 18:25-ին, Վաղարշապատի հիւանդանոցից ահազանգ է ստացուել առ այն, որ « ձախ այտի կոպի շրջանի սալջարդային քերծուածքներ, գլխի, որովայնի, կրծքավանդակի վերին վերջոյթների սալջարդէ ախտորոշմամբ բուժօգնութեան է դիմել Լեռնիկ Երանոսեանը, ով յայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել Ջրառատ գիւղում:  Նոյն օրը` ժամը 19 :40-ին, Վաղարշապատի հիւանդանոցից ոստիկանութեան Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացուել, որ «աջ կոպի հեմատոմայ, սալջարդէ ախտորոշմամբ հիւանդանոց բուժօգնութեան են ընդունուել Միքայէլ Բաբոյեանը եւ յայտարարել, որ վնասուածքն ստացել է Ջրառատ գիւղում վիճաբանութեան ժամանակ:
Նախնական տուեալներով` մարտի 12-ին` ժամը 16-ի սահմաններում, Արմաւիրի մարզի Ջրառատ գիւղում տեղի է ունեցել վիճաբանութիւն, ինչը վերածուել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ Լ.Երանոսեանը եւ Մ.Բաբոյեանը ստացել են նշուած մարմնական վնասուածքները: Քննութեամբ բաւարար փաստական տուեալներ են ձեռք բերուել նաեւ, որ նոյն վիճաբանութեան ժամանակ Լ.Երանոսեանն իր ատրճանակով արձակել է մէկ կրակոց` օդ:
Զննուել է դէպքի վայրը, որի ժամանակ վարոյթն իրականացնող մարմնին է ներկայացուել «մակարովէ տեսակի ատրճանակը: 
Նշուած դէպքի շրջանակներում նոյն օրը ոստիկանութեան կողմից բերման է ենթարկուել 5 անձ, եւս մէկը ներկայացել է կամաւոր: Առգրաւուել են վերջիններիս հագին` դէպքի պահին եղած հագուստները: Բերման ենթարկուած անձինք փաստաբանի ներկայութեամբ հրաժարուել են կրակոցի արգասիքի նմուշ եւ բացատրութիւններ տալուց:
Ստուգուել է բերման ենթարկուածների սթափութեան աստիճանը եւ, համաձայն զննութեան արձանագրութիւն, նրանք գտնուել են սթափ վիճակում:
Դէպքի վերաբերեալ հաղորդում եւ բացատրութիւն է տուել Լեռնիկ Երանոսեանը: Իրականացւում են անհրաժեշտ գործողութիւններ` վիճաբանութեան շարժառիթը, մասնակիցների շրջանակը պարզելու ուղղութեամբ: Փաստական հանգամանքների հիման վրայ կայացուող դատավարական որոշումների մասին կը տեղեկացնենք լրացուցիչ:
 
Ծանուցում. Ենթադրեալ յանցանքի մէջ կասկածուողը կամ մեղադրուողը համարւում է անմեղ, քանի դեռ նրա մեղաւորութիւնն ապացուցուած չէ ՀՀ քրէական դատավարութեան օրէնսգրքով սահմանուած կարգով` դատարանի` օրինական ուժի մէջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտէի դէպարտամենտի 
տեղեկատուութեան եւ հասարակայնութեան 
հետ կապերի բաժին
 
 
 
  -   Մարդու իրաւունքներ