Նախագահ Սերժ Սարգսեանը մարտի 14-ին երկօրեայ պաշտօնական այցով կը մեկնի Ռուսաստանի Դաշնութիւն
13-03-2017 19:52:11 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Նախագահ Սերժ Սարգսեանը մարտի 14-ին երկօրեայ պաշտօնական այցով կը մեկնի Ռուսաստանի Դաշնութիւն:
Հանրապետութեան Նախագահը հանդիպումներ կ'ունենայ երկրի բարձրագոյն ղեկավարութեան հետ: Բարձր մակարդակի բանակցութիւնների ընթացքում կը քննարկուեն ռազմավարական գործընկեր երկու պետութիւնների միջեւ մի շարք ոլորտներում` քաղաքական, առեւտրատնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցութեան օրակարգի առանցքային հարցեր, ինչպէս նաեւ եւրասիական տարածքում ինտէգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր:
Նախագահներ Սերժ Սարգսեանը եւ Վլադիմիր Պուտինը մտքէր կը փոխանակեն նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ, կը քննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգաւորման գործընթացը:
ՌԴ պաշտօնական այցի շրջանակներում Նախագահ Սարգսեանը կը հիւրընկալուի Մոսկուայի միջազգային յարաբերութիւնների պետական ինստիտուտում, որտեղ հանդիպում կ'ունենայ համալսարանի ուսանողութեան եւ պրոֆէսորադասախօսական կազմի հետ: