Մարտի 14-ին տեղի ունեցաւ ՀՀ սփիւռքի եւ ՀՀ մշակոյթի նախարարութիւնների հովանաւորութեամբ հրատարակուած Էդիկ եւ Տաթեւիկ Մինասեանների «հայ կանայք 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի հերոսամարտի տարիներինէ եւ «հայ հերոսուհի կ'անայքէ գրքերի շնորհանդէսը:
Միջոցառմանը մասնակցեցին Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը, Մշակոյթի նախարարի տեղակալ Ներսէս Տէր-վարդանեանը, Կրթութեան եւ գիտութեան նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչեանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնեանը, ՀՀ ԳԱԱՅ պատմութեան ինստիտուտի տնօրէն Աշոտ Մելքոնեանը, ՀՀ ԳԱԱՅ գրականութեան ինստիտուտի տնօրէն Վարդան Դեւրիկեանը, գիտնականներ, հիւրեր:
Ողջունելով շնորհանդէսի մասնակիցներին` Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը նշեց. «կանանց մէկամսեակի շրջանակներում մենք որոշեցինք կազմակերպել եւ հայ հասարակութեանը նուիրել Էդիկ հայ կանանց մասին Մինասեանի հեղինակած այս երկու հիմնարար աշխատութիւնները: Հայ ժողովրդի դժուարին ու ճակատագրական պահերին հայ կինը անմասն չի մնացել մեր գոյապայքարից, ինչն էլ վկայում է հայուհու խիզախութեան, քաջութեան, հերոսութեան եւ նպատակասլացութեան մասին: Նա միշտ մեծարուել է իբրեւ սրբութիւն, եղել է առաքինի, ազնիւ ու համբերատար: Շատ հայուհիներ ֆիդայիների հետ կողք կողքի պայքարել են անարգ թշնամու դէմ: Կռիւների, արհաւիրքների ժամերին դարձել են քաջ զինուոր եւ կեանքի գնով պաշտպանել են իրենց տունն ու զաւակներին: Զոյգ գրքերում Էդիկ Մինասեանը փորձել է բացայայտել եւ համապարփակ ներկայացնել այս հայ կանանց տիպական կ'երպարներըէ:
Նախարարն ընդգծեց, որ գիրքն արդէն մեծ հետաքրքրութիւն է առաջացրել ինչպէս գիտական, այնպէս էլ լայն հասարակայնութեան շրջանակներում: «մենք պէտք է ամէն ինչ անենք, որ այս գրքում նշուած հայ կանայք առաւել լայն ճանաչում ձեռք բերեն եւ յատկապէս ճանաչելի դառնան նոր սերունդների համարէ, - ասաց նա:
Այնուհետեւ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչեանը շնորհաւորեց հեղինակին եւ նրան յանձնեց ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան Ոսկէ մեդալը:
Մշակոյթի նախարարի տեղակալ Ներսէս Տէր-վարդանեանը նշեց, որ ամէն ինչ պէտք է արուի` գրքերի բովանդակութիւնը հանրութեանը հասանելի եւ մատչելի դարձնելու ուղղութեամբ:
Կարեւորելով հայ կնոջ անփոխարինելի եւ անգնահատելի դերը հայոց պատմութեան հոլովոյթում` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնեանը նշեց. «19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի հայ ազգային-ազատագրական պայքարում ակտիւ մասնակցութիւն ցուցաբերած հայուհիների կեանքն ու քաջագործութիւններն ամբողջացնելով մէկ գրքում` Մինասեանը նոր խօսք է ասել հայ պատմագրութեան մէջէ:
Աշխատութիւնների մասին զեկոյցներով հանդէս եկան ՀՀ ԳԱԱՅ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱՅ պատմութեան ինստիտուտի տնօրէն Աշոտ Մելքոնեանը, ԵՊՀ հայոց պատմութեան ամբիոնի դոցենտ Կ'արինէ Եղիազարեանը, ՀՀ ԳԱԱՅ գրականութեան ինստիտուտի տնօրէն Վարդան Դեւրիկեանը, պրոֆէսոր, ԵՊՀ հայոց պատմութեան ամբիոնի վարիչ, գրքի խմբագիր Արտակ Մովսիսեանը, պրոֆէսոր, ԵՊՀ հայ գրականութեան ամբիոնի վարիչ Սամուել Մուրադեանը, ԵՊՀ քաղաքագիտութեան ամբիոնի պրոֆէսոր Հենզել Մանուչարեանը, գրքի խմբագիր Մերի Յովհաննիսեանը, ԵՊՀ Հայոց պատմութեան ամբիոնի դոցենտ Մարինէ Գեւորգեանը, սփիւռքահայ բանաստեղծ Անուշ Նագգաշեանը եւ գրող Վրէժ Սարուխանեանը: Բանախօսները նշեցին, որ ծանօթանալով անցեալի հայ հերոսուհիների, նշանաւոր հայուհիների գործելակերպին, ցուցաբերած սխրանքներին, նրանց հայրենաշեն, հայապահպան գործունէութեանը` այսօրուայ հայուհիները կ'աշխատեն եւ կը փորձեն նմանուել նրանց, ինչը կնպաստի, որ հայ կանայք մշտապէս պահպանեն ազգի ոգին:
Հանդիսութեան աւարտին շնորհակալական խօսքով հանդէս եկաւ գրքերի հեղինակ Էդիկ Մինասեանը: Նա նշեց. «իմ առանձնայատուկ շնորհակալութիւնն եմ յայտնում Սփիւռքի նախարարութեանը եւ անձամբ նախարար Հրանուշ Յակոբեանին, որ առիթ եւ հնարաւորութիւն տուեց ինձ նման աշխատանք իրականացնելու: Հայ կինը իսկապէս հերոսուհի է: Այդ կապակցութեամբ երիցս ճիշտ են մեծ հայի` Գարեգին Նժդեհի խօսքերը. «մայրերի ափի մէջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրըէ: Հետեւապէս, հայուհիների դաստիարակութիւնից է կախուած նրանց զաւակների հայ լինելըէ:
Էդիկ Մինասեանը շնորհակալութիւն յայտնեց նաեւ ՀՀ ԿԳ եւ ՀՀ Մշակոյթի նախարարութիւններին, ԵՊՀ–ին գրքերի ստեղծման գործում աջակցելու համար:
Գրքերը նախատեսուած են ազգային-ազատագրական պայքարի ուսումնասիրութեամբ զբաղուող մասնագէտների համար: Միջոցառմանը մասնակիցներն առաջարկեցին լրամշակել, արեւմտահայերեն թարգմանել եւ վերահրատարակել աշխատութիւնները, իսկ գրքերի հերոսուհի կանանց կերպարները առաւել ճանաչելի դարձնելու նպատակով նկարահանել ֆիլմեր, հաղորդումներ, տպագրել գրքոյկներ: