Քննչական կոմիտէի քննիչը հովանաւորե՞լ է «էյ Ջեյ Էյ Հոլդինԣէ ընկերութեան ղեկավարութեանը (տեսանիւթ)


Քննչական կոմիտէի քննիչը հովանաւորե՞լ է «էյ Ջեյ Էյ Հոլդինԣէ ընկերութեան ղեկավարութեանը (տեսանիւթ)

  • 15-03-2017 23:17:11   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ



 
2014թ. ապրիլի 13-ին, ժամը 16-ին Երեւանի Կաշեգործների թիւ 70 հասցէում գտնուող «էյ Ջեյ Էյ Հոլդինգէ ՓԲ ընկերութեան տարածքում չափագրումներ իրականացնող «ջեւս ստուդիաէ ՍՊ ընկերութեան աշխատակից Լեւոն Յունանեանն ընկերութեան 3-րդ մասնաշէնքի տանիքի վրայ առկայ, արեւային լուսաւորութիւնն ապահովող օրգանական ապակուց թմբկաձեւ տանիքի կոտրուելու պատճառով ընկել է գետնին, ապա  հիւանդանոց տեղափոխուելուց յետոյ մահացել է: 
Հայրը` Դաւիթ Յունանեանը, ճանաչուել է տուժողի իրաւայաջորդ, իսկ նրանց ներկայացուցիչն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնեանը: 
Վերջինս լրագրողների հետ «նոյեան տապանե-ի մամուլի սրահում այսօր կայացած հանդիպման ժամանակ յայտնեց, որ քրէական գործը ՀՀ քննչական կոմիտէի Երեւան քաղաքի քննչական վարչութեան Կենտրոն եւ Նորք-մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի աւագ քննիչ Հ .Յարութիւնեանի 2016թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ կարճուել է: Տուժող կողմը բողոք է ներկայացրել Երեւան քաղաքի դատախազին, կարճման որոշման դէմ բողոք է ներկայացուել նաեւ դատարան:
Տուժող կողմի գնահատմամբ, քննիչի որոշումը բողոքարկուել է, քանի որ նախաքննութեան ժամանակ վարոյթն իրականացնող մարմնի կողմից չի իրականացուել լրիւ, բազմակողմանի եւ օբյեկտիւ քննութիւն:
Լ. Սիմոյեանի խօսքերով` դեռեւս շատ անճշտութիւններ կան եւ դրանք մեծամասամբ վերաբերում են փորձաքնութիւններին: Առաջին հերթին, նշանակուած ճարտարագիտատեխնիկական փորձաքննութիւնից պարզապէս մերժուել կամ անտեսուել է մի հատուած, ըստ որի, «ջեւս ստուդիաէ Սպը-ի տնօրինութեան կողմից չի իրականցուել անվտանգութեան տեխնիկայի աշխատանքի պաշտպանութեան եւ արտադրական սանիտարիայի ներածական հրահանգաւորման հրահանգը:
«աշխատամատեանում բացակայում է Լ. Յունանեանի ստորագրութիւնը, ինչից պարզ է դառնում, որ նա չի հրահանգաւորուել,- փաստեց բանախօսը:- Հակառակ դէպքում նրան կ'արգելուէր բարձրանալ տուեալ տանիք եւ մետաղական կոնստրուկցիաների վրայ կանգնել, քանի որ դա համարւում էր ոչ անվտանգ գօտիէ:
Լ. Սիմոյեանը յաւելեց, որ դէպքի վայրում ելումուտի դռան առկայութիւնը նոյնպէս հարցականի տակ է, իսկ տեղի աշխատակիցների ցուցմունքներում ֆիքսուած է, որ բոլորն օգտուել են այն պատուհանից, որից եւ դուրս է եկել Լ.Յունանեանը դէպի վտանգաւոր գօտի: 
Բանախօսն ուշադրութիւն հրաւիրեց նաեւ այն հանգամանքի վրայ, որ հարեւան մասնաշէնքում գտնուող տանիքներն ունեցել են մետաղական կոնստրուկցիանէր, այսպէս կոչուած, «խաչուկներէ, որոնք, համաձայն փորձագէտի տուած մեկնաբանութեան, համարուել են անտանգութիւն ապահովող:
«այն մասում, որտեղ տեղի է ունեցել դէպքը, այդպիսի խաչուկներ գոյութիւն չունէին,- ասաց փաստաբանը:- Փորձագէտը եզրակացութեան մէջ նշել էր, որ տնօրինութեան կողմից տուեալ խախտումն առկայ է, սակայն յետագայում միւս հարցաքննութիւնների ժամանակ փորձագէտը սկսեց հակասել իր իսկ տուած եզրակացութեանըէ:
Ըստ Լ. Սիմոնեանի, վարոյթ իրականացնող մարմինը տուեալ դէպքում պարտաւոր էր կրկնակի փորձաքննութիւն նշանակել, սակայն հիմք համարելով փորձագէտի հակասական ցուցմունքը, ոչինչ չի ձեռնարկել:
Տուժող կողմին, մասնաւորապէս` տուժողի իրաւայաջորդ Դ. Յունանեանին, կասակածելի է թուացել այն հանգամանքը, որ քաղաքացիական իրաւական պայմանագրում, որն իբրեւ ստորագրուած է եղել է իր որդու կողմից, ձեռագիրը Լ. Յունանեանինը չի եղել:
«հայրը նկատեց, որ այդ պայմանագրում դրուած ստորագրութեան ձեռագիրն իր որդունը չէ, միջնորդեցինք նշանակել դատաձեռագրաբանական փորձաքննութիւն, եւ փորձագէտը եկաւ այն հետեւութեան, որ մեր կասկածները տեղին էին,- ասաց փաստաբանը:- Այսինքն` փաստացի կեղծ ստորագրութեան մասին է խօսքըէ:
Տուժողի հոր` Դ. Յունանեանի հաւաստմամբ, աշխատանքային պայմանագիրը կազմակերպութեան տնօրինութեան կողմից կեղծուել է, որպէսզի իրենց վրայ մեծ պատասխանատուութիւն չդրուի:
Բանախօսները նաեւ տեղեկացրեցին, որ եթէ գործի կարճումը չվերացուի, իրենք բողոքարկելու են համապատասխան բոլոր իրաւական ատեաններին:
«սկզբում բողոքարկելու ենք վերաքննիչ, ապա վճռաբեկ դատարաններ եւ, եթէ հիմքեր տեսնենք, նաեւ` Եւրոպական դատարանէ, - ասաց Լ. Սիմոնեանը, յաւելելով, որ ներկայ պահին գործը գտնւում է դատարանում, սակայն դատական նիստի օրը դեռեւս նշանակուած չէ:
Լրագրողի հարցին, թէ պաշտօնատար անձանց պատասխանատուութեան ենթարկելու հանգամանքը որքանո՞վ է իրատեսական, Լ. Սիմոնեանը պատասխանեց, որ եթէ լինեն սուբյեկտներ, որոնց գործերը պէտք է Յատուկ քննչական ծառայութեան կողմից քննուեն, ապա նրանք կ'ենթարկուեն պատասխանատուութեան:
 
Ռուբեն Բաբայեան
 
  -   Մարդու իրաւունքներ