Լիզինգային ծրագրով մոտ 2,2 մլրդ դրամի գյուղտեխնիկա կիրացվի. Իգնատի Առաքելյան (տեսանյութ)
16-03-2017 14:24:33 | Հայաստան | Հասարակութիւն
ՀՀ կառավարութեան մարտի 16-ին կայացած նիստից յետոյ լրագրողների հետ զրոյցում Գիւղատնտեսութեան նախարար Իգնատի Առաքելեանը տեղեկացրեց, որ լիզինգային ծրագրով մօտ 2,2 մլրդ դրամի գիւղտեխնիկայ կ'իրացուի, իսկ պետութեան կողմից կը սուբսիդաւորուի մօտ 120 մլն դրամ:
Նրա փոխանցմամբ, բացի այդ, այժմ քննարկւում է կենտրոնացուած մեքենատրակտորային կայան ստեղծելու ծրագիրը, որը ծառայութիւն կմատուցի գիւղտեխնիկայ գնելու հնարաւորութիւն չունեցող փոքր տնտեսութիւններին: