Ահա թէ որքան է չարացել մեր հասարակութիւնը, արդէն գրեթէ յօշոտում ենք իրար


Ահա թէ որքան է չարացել մեր հասարակութիւնը, արդէն գրեթէ յօշոտում ենք իրար

  • 16-03-2017 17:20:50   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

 
ՀՀ քննչական կոմիտէի Լոռու մարզային քննչական վարչութիւնում իրականացւում են անհրաժեշտ քննչական գործողութիւններ` Վանաձոր քաղաքի 26-ամեայ բնակչի դանակահարութեան դէպքի հանգամանքները պարզելու ուղղութեամբ:
2017թ. մարտի 15-ին` ժամը 21:35-ին, «վանաձոր բժշկական կենտրոնե-ից ահազանգ է ստացուել առ այն, որ «որովայնի կտրած-ծակած թափանցող վէրքէ ախտորոշմամբ բուժօգնութեան է տեղափոխուել Վանաձոր քաղաքի 26-ամեայ բնակիչը: 
Ահազանգի հիման վրայ ձեռնարկուած անյետաձգելի քննչական միջոցառումների արդիւնքում պարզուել է դէպքի վայրը, վիճաբանութեան պատճառը, որի ժամանակ 26-ամեայ երիտասարդն ստացել է ծանր մարմնական վնասը: 
Նախնական տուեալներով` 2017թ. մարտի 15-ին, ժամը 20:00-ի սահմաններում, 56-ամեայ տղամարդը դիտողութիւն է արել մի խումբ երիտասարդների` իրենց տան բակում հայհոյելու համար, ինչից յետոյ երիտասարդներից մէկը ոտքով հարուածել է տղամարդու կրծքավանդակին, վայր գցել: Վերջինս տանից վերցրել է դանակը, դուրս եկել բակ եւ հարուածել երիտասարդներից մէկի որովայնին: 
 
Տղամարդը վարոյթն իրականացնող մարմնին է ներկայացրել դանակը, որով, ըստ նրա յայտարարութեան, հարուածել է երիտասարդին: 56-ամեայ տղամարդը եւս, առողջութեան վատթարացման պատճառով, տեղափոխուել է «վանաձոր բժշկական կ'ենտրոնէ, որտեղ նրա մօտ ախտորոշուել է «կրծքավանդակի ոսկորների կ'ոտրուածքէ: 
Դէպքի առթիւ Լոռու մարզային քննչական վարչութիւնում յարուցուել է քրէական գործ` ՀՀ քրէական օրէնսգրքի 112-րդ յօդուածի 1-ին մասի, 113-րդ յօդուածի 1-ին մասի յատկանիշներով:
Նախաքննութեան ընթացքում 26-ամեայ երիտասարդը ճանաչուել է տուժող, առգրաւուել են նրա եւ 56-ամեայ տղամարդու հագուստները: Քրէական գործով էական նշանակութիւն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակուել են դատաբժշկական փորձաքննութիւններ:
Ձեռնարկւում են քննչական եւ դատավարական այլ գործողութիւններ` դէպքի հանգամանքների բազմակողմանի, լրիւ եւ օբյեկտիւ քննութիւնն ապահովելու ուղղութեամբ: 
 
Ծանուցում. Ենթադրեալ յանցանքի մէջ կասկածուողը կամ մեղադրուողը համարւում է անմեղ, քանի դեռ նրա մեղաւորութիւնն ապացուցուած չէ ՀՀ քրէական դատավարութեան օրէնսգրքով սահմանուած կարգով` դատարանի` օրինական ուժի մէջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտէի դէպարտամենտի 
տեղեկատուութեան եւ հասարակայնութեան 
հետ կապերի բաժին
 
  -   Մարդու իրաւունքներ