Զոհերն ու բարոյականութիւնն անտեսւում են, երբ զէյքի վաճառքից մեծ շահ է սպասւում


Զոհերն ու բարոյականութիւնն անտեսւում են, երբ զէյքի վաճառքից մեծ շահ է սպասւում

  • 16-03-2017 20:52:27   |   |  Քաղաքական

 
Գերմանիայի ֆինանսների նոր նախարարը յայտարարել է, որ այդ երկիրը սպառազինութիւն կվաճառի Սաուդեան Արաբիային:
Գերմանիայի ֆինանսների նախարար Բրիջիտ Ցիպրիսը, չնայած քաղաքական եւ քաղաքացիական իրաւունքների ակտիւիստների հակառակութեանը, արտօնել է Սաուդեան Արաբիային սպառազինութիւն վաճառել: Նա յայտարարել է, որ Գերմանիան սպառազինութիւն կվաճառի Սաուդեան Արաբիային:
Գերմանիան նախատեսել է, ընդհանուր առմամբ, 50 ռազմանաւ վաճառել Սաուդեան Արաբիային, որոնցից երկուսը` առաջին փուլում: Այդ մասին Բունդեսթագին տեղեկացրել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը:
Աւելին. Գերմանիայի Անվտանգութեան ֆեդերալ խորհուրդը գաղտնի նիստ գումարելով, Սաուդեան Արաբիային ռադարային համակարգ վաճառելու որոշում է ընդունել:
Գերմանիայի կառավարութեան ընդդիմադիր կուսակցութիւնները խիստ քննադատել են կառավարութեան վերոնշեալ որոշումը: Արեւմուտքի կողմից Սաուդեան Արաբիային տրամադրուած սպառազինութեան օգտագործման հետեւանքով Եմենում արդէն իսկ զոհուել ու վիրաւորուել են բազմահազար մարդիկ: Նկատենք, որ Գերմանիայի կողմից Սաուդեան Արաբիային արդիական սպառազինութեան վաճառքի հանդէպ չի կարող անտարբեր լինել նաեւ Իրանը, որի եւ Սաուդեան Արաբիայի յարաբերութիւնները գրեթէ թշնամական են:
 
  -   Քաղաքական