Հանրապետության մի շարք տարածքներում տեղ-տեղ առկա է մերկասառույց
17-03-2017 11:30:39 | Հայաստան | Հասարակութիւն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարութիւնը տեղեկացնում է, որ մարտի 17-ի ժամը 11.00-ի դրութեամբ ՀՀ տարածքում կան դժուարանցանելի աւտոճանապարհներ:
Դժուարանցանելի են Մ-10 աւտոճանապարհի Վարդենեաց լեռնանցքը, Մ-11 աւտոճանապարհի Սոթք-քարվաճառ եւ Մ-2 աւտոճանապարհի Սարաւան-«զանգերէ հատուածները:
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում եւ Արագած գիւղում, Մ-2 աւտոճանապարհի Գորիս-սիսիան հատուածում եւ Սիւնիքի մարզի «մեղրիի սարէ կոչուող տարածքում տեղ-տեղ առկայ է մերկասառոյց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դէպարտամենտից ստացուած տեղեկատուութեան համաձայն Ստեփանծմինդա-լարս աւտոճանապարհը բաց է բոլոր տեսակի աւտոմեքենաների համար: