Արթուր Սարգսեանի մահուան փաստով քրէական գործ է յարուցուել


Արթուր Սարգսեանի մահուան փաստով քրէական գործ է յարուցուել

  • 17-03-2017 14:44:22   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

ՊՊԾ գործով մեղադրեալ Արթուր Սարգսեանի մահուան փաստով քրէական գործ է յարուցուել` ՀՀ քրէական օրէնսգրքի 130-րդ յօդուածի 2-րդ մասի (բժշկական օգնութիւն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականութիւնները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշութեամբ առաջացրել է բուժուող հիւանդի մահը) յատկանիշներով:
 
Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտէի դէպարտամենտի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից: Արթուր Սարգսեանը մահացել է մարտի 16-ին` սրտանօթային սուր անբաւարարութեան հետեւանքով «արմենիաէ բժշկական կենտրոնում: 
 
 
 
 
 
 
 
 
  -   Մարդու իրաւունքներ