Ռադիկ Մարտիրոսեանն ամփոփեց ՀՀ Գաա-ի 2016թ-ի գործունէութիւնը ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովում


Ռադիկ Մարտիրոսեանն ամփոփեց ՀՀ Գաա-ի 2016թ-ի գործունէութիւնը ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովում

  • 17-03-2017 16:18:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սոյն թուականի մարտի 17-ին տեղի ունեցաւ ՀՀ Գաա-ի տարեկան ընդհանուր ժողովը:  ՀՀ ԳԱԱՅ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսեանը ողջունեց ժողովի մասնակիցներին` Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Սերժ Սարգսեանին, նախարարներին, Ազգային ժողովի պատգամաւորներին, Բուհ-երի ռեկտորներին, ՀՀ Գաա-ի արտասահմանեան անդամներին, գիտնականներին:
 
Ժողովի մասնակիցները մէկ րոպէ լռութեամբ յարգեցին 2016թ-ին կեանքից հեռացած ՀՀ ԳԱԱՅ ակադեմիկոսներ Հրաչիկ Սիմոնեանի, Ալեքսանդր Թալալեանի, Կարեն Պողոսեանի, Էւրիկ Աֆրիկեանի, Իւրի Չիլինգարեանի, Յարութիւն Թերզեանի, Աշոտ Կ'արապետեանի, Սերգեյ Գրիգորեանի, թղթակից անդամներ` Հրաչիկ Թամրազեանի, Գագիկ Կրիւչկեանի յիշատակը:
Ժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանը: Նա պատասխանեց ժողովի մասնակիցների հարցերին: Սերժ Սարգսեանը մասնաւորապէս ասաց, որ համամիտ չէ այն դիտողութեան հետ, թէ Գաա-ն Հայաստանին պէտք չէ եւ սպառել է իրեն. «ես չեմ կիսում այդ մօտեցումը, եթէ այդ տեսակէտը կիսէի, ապա քայլեր կը ձեռնարկուէին: Ուղղակի պէտք է օպտիմալացնել այն մասը, որտեղ արդիւնք չկայ: Մեր կողմից նման մօտեցում չի եղել եւ չի լինելուէ:
 
Ն.Ս.ՕՏ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնութիւնունները փոխանցեց Արարատեան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տէր Նաւասարդ արքեպիսկոպոս Կճոյեանը:
Ներկաները շնորհաւորեցին ՀՀ ԳԱԱՅ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումեանին 95-ամեայ յոբելեանի կապակցութեամբ:
ՀՀ Գաա-ի 2016թ-ի գործունէութեան մասին հաշուետուութիւնը ներկայացրեց ՀՀ ԳԱԱՅ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսեանը: 
«հաշուետու տարին` 2016 թուականը, համազգային նշանակութեան խոշոր իրադարձութիւններով յագեցած առանձնայատուկ տարի էր: 2016 թուականին լրացաւ Հայաս¬տանի Հանրապետութեան հիմնադրման 25-ամեակը: Այս կարեւորագոյն տարեդարձի շրջանակներում ԳԱԱՅ գիտական կազմակերպութիւններում անցկացուել են յոբելեանական միջոցառումներ, գիտաժողովներ: 
2016 թուականին տեղի ունեցան Գաա-ի ղեկավար կազմի, նախագահութեան անդամների, բաժան¬մունք¬ների ակադեմիկոս-քարտուղարների եւ բաժանմունքների բիւրոների ընտրութ¬յուն¬ներ: Նախագահութեան կազմը 40 տոկոսով փոփոխ¬վեց: 2016 թուականի դեկտեմբերի 9-ին ՀՀ ԳԱԱՅ նախագահութիւնում տեղի ունեցաւ ՀՀ վարչապետ Կարեն Կ'արապետեանի հանդիպումը ակադեմիայի համակարգի բոլոր գիտական կառոյցների եւ նախագահութեան ղեկավար կազմի հետ: Վարչապետը նշեց, որ կառավարութեան գերատեսչութ¬յունների ղեկա¬վար¬ներին կտրվեն ստոյգ յանձնարարականներ, որպէսզի հանդիպեն գիտա¬հե¬տա¬զոտական կառոյցների ղեկավարների հետ եւ բարձրացուած կարեւոր հարցերի համար գտնեն լուծումներ: 
2016 թուականին Գաա-ի գիտահետազօտական ինստիտուտներում եւ կենտրոններում շարունակուել են հիմնարար  եւ կիրառական  բնոյթի գիտական մշակումները, պահպանուել է բարձր մակարդակի գիտական արդ¬յունքների ստացման աւանդոյթը: Արտասահմանեան հեղինակաւոր գիտական պարբերականներում տպագրուել են 831 գիտական յօդուած: Համաշխարհային հանրայայտ հրատարակիչների կողմից տպագրուել է 22 մենագրութիւն: 2015 թուականի համեմատ ստացուած արդիւնքները պահպանել են հիմնարար բնոյթի արդիւնքների քանակը եւ նրանց գիտական մակարդակըէ,- ասաց ՀՀ ԳԱԱՅ նախագահը:
Ռադիկ Մարտիրոսեանը ներկայացրեց ՀՀ Գաա-ի կազմակերպութիւթիւնների գիտական կարեւորագոյն արդիւնքները եւ կիրառական մշակումները:
Անդրադառնալով միջազգային համագործակցութեանը` նա ասաց. «միջազգային համագործակցութեան կարեւոր ուղղութիւններից է արտասահ¬ման¬յեան գիտական կենտրոնների կառոյցների ստեղծումը Հայաստանում: Այս ուղղութ¬յամբ արդիւնաւէտ գիտական աշխատանքներ են իրականացուել Գաա-ի,  ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան գիտութեան պետական կոմիտէի եւ Ֆրանսիայի գիտական հետազօտութիւնների ազգային կենտրոնի (CNRS) միջեւ: Կնքուած եռակողմ համագործակցութեան պայմանագրի հիման վրայ ստեղծուած լաբորատորիաները ԳԱԱՅ ֆիզիկական հետազօտութիւնների ինստիտու¬տի եւ Բուրգունդիայի ու Լիոնի Կլոդ Բերնար համալսարանի համատեղ լաբորատո¬րիա¬յում կատարել են աշխատանքներ «ճառագայթման փոխազդեցութիւնը նիւթի հետ. ատոմներից դէպի պինդ մարմինէ թեմայով: 
ԳԱԱՅ Հնագիտութեան եւ ազգագրութեան, Երկրաբանական գիտութիւնների ինստիտուտների եւ Գիտական հետազօտութիւնների ազգային կենտրոնի (Լիոնի, Ռենի եւ Մոնպելեյի համալսարաններ) հետ ստեղծուած համատեղ լաբորատորիայում կատարուել են աշխատանքներ «շրջակայ միջավայրը եւ հասարակութիւնները հոլոցենի ընթացքումէ թեմայի շրջանակներում: 
Շարունակուել են աշխատանքները Գաա-ի կազմում ստեղծուած միջազգային «իկրանետէ ցանցի հետ:
Գաա-ն անդամակցում եւ համագործակցում է տարբեր միջազգային գիտական կառոյցների եւ ակադեմիաների հետ` «գիտական միջազգային խորհուրդէ (ICSU), «գիտութիւնների ակադեմիաների միջազգային ասոցիացիայ (МААН), «գիտութ¬յուն¬ների ակադեմիաների համաշխարհային ցանցէ (IAP), «գիտութիւնների ակադեմիաների եւրոպական ֆեդերացիաէ (ALLEA) եւ այլն:
2016թ. Ռումինիայի ակադե¬միայի ներկայացուցիչների հետ  հանդիպման ժամանակ պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել ակտիւացնել համագործակցութիւնը տարբեր գիտական ուղղութիւններով: 
ՀՀ ԳԱԱՅ պատուիրակութիւնը Չինաստանում ներկայացրել է Գաա-ի կողմից իրականացուող շրջակայ միջավայրի եւ կրթական համակարգի բարեփոխումների արդիւնքները: Ընդունուել է «չինաստանի եւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գօտու երկրների միջեւ գիտութեան եւ տեխնոլոգիաների համագործակցութեան նոր էջ. Պեկինի «հռչակագիրըէ: Չինաստանի գիտութիւնների ազգային ակադեմիաների նախագահութեան ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկուել են գիտութիւնների ակադեմիաների համագործակցութեան հնարաւոր ուղղութիւնները: 
Մոլդովայի գիտութիւնների ակադեմիայի հետ վերակնքուել է երկկողմ համագործակցութեան պայմանագիր:
Պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել` 2017թ. համագործակցութեան պայմանագրեր կնքել Հնդկաստանի տիեզերական հետազօտութիւնների կազմակերպութ¬յեան, Աւստրիայի եւ Տաջիկստանի գիտութիւնների ակադեմիաների հետ:
Հայաստանում Վրաս¬տանի դեսպան Գէորգի Սագանելիձէի հետ պայմանաւորուածութիւն է ձեռք բեր¬վել վերականգնել նախկինում իրականացուած արդիւնաւէտ համագործակցութիւնը:
Հայ-ռուսական կարեւոր ծրագիր է Բիւրականի աստղադիտարանի եւ ՌԴ «ռոսկոսմոսե-ի հետ կնքուած տիեզերական տարածութեան հետազօտման եւ խաղաղ նպատակներով օգտագործ¬ման բնագաւառում համագործակցութիւնը: 
ԳԱԱՅ Ռադիօֆիզիկայի եւ էլեկտրօնիկայի եւ ամերիկեան «ինտէգրաէ կազմակերպութեան հետ կնքուած եռակողմ պայմանագրով ստեղծուած լաբորատորիայում շարունակւում են հզօր ԳԲՀ կիսահաղորդչային սարքերի նախագծման եւ հետազօտման աշխատանքներըէ:
Ռադիկ Մարտիրոսեանը նշեց, որ հաշուետու տարում ՀՀ Գաա-ում անցկացուել է 63 ազգային եւ միջազգային գիտաժողով:
2017թ. յունուարի 1-ի դրութեամբ ԳԱԱՅ կազմում ընդգրկուած են 52 ակադեմիկոս եւ 57 թղթակից անդամ: Գաա-ի աշխատողների ընդհանուր թիւը 4041 է, որոնցից 2444-ը գիտական աշխատողներ են:
«գիտական կադրերի պատրաստման եւ գիտական հետազօտութիւնների ակտի-վացման գործում կարեւորւում է ԳԱԱՅ եւ այլ գիտական կազմակերպութ¬յունների, Բուհ-երի հետ համատեղ գիտակրթական եւ հետազօտական լաբորատորիաների ստեղծումըէ,- նշեց ՀՀ  ԳԱԱՅ նախագահը: 
Ռադիկ Մարտիրոսեանն ընդգծեց, որ ՀՀ Գաա-ն շարունակելու է իր ռազմավարութեան յստակեցումը մօտակայ հնգամեակի կտրուածքով: Նախատեսւում է պետական պատուերի ձեւաւորում` ելնելով կառավարութեան ծրագրերից եւ որպէս հիմք ընդունելով «հհ ԳԱԱՅ 2015-2020թթ.է հիմնարար գիտական ծրագիրը: 
Ինստիտուտների ամրապնդման եւ ռազմավարական իրատեսական պլանի մշակման նպատակով արդէն իսկ համակարգում իրագործւում է կազմակերպութ-յունների գիտական գործունէութեան գնահատում` հիմնուելով հետեւողական եւ ժամանա-կակից գնահատման եւ փորձաքննութեան վրայ: Մշակուել են համապատաս¬խան մեթոդաբանութիւն եւ ուղեցոյցնէր: 
ՀՀ Գաա-ն մասնակցելու է Բուհ-գիտահետազօտական կազմակերպութիւն համագոր¬ծակ¬ցութեան ապահովմանը ցանցային համալսարանների եւ գիտակրթական կլաստերների ձեւաւորման միջոցով:
Նախատեսւում է երիտասարդ գիտնականներին խթանելու համար «Start-upէ ընկերութիւնների ստեղծում որոշ ուղղութիւններով: 
Նախատեսւում է Հայաստանի սուպերկոմպիւտերային կենտրոնի ստեղծում: Նախագիծը ներկայացուել է ՀՀ կառավարութ¬յուն, Հորիզոն-2020 ծրագրին:
Հաշուի առնելով կիրառական հետազօտութիւնների կարեւորութիւնը` ՀՀ Գաա-ում կստեղծուէն տեխնոլոգիաների փոխանցման գրասենեակներ:
Կը խթանուի «հորիզոն 2020է ծրագրի շրջանակներում եւրոպական հետազօտական ինստիտուտների հետ միջազգային բազմակողմանի համագործակցութիւնը:
 
ՀՀ ԳԱԱՅ Տեղեկատուական-վերլուծական ծառայութիւն
17.03.2017թ.
 
  -   Մամլո հաղորդագրություն