«Միհրան Պողոսեանին կառավարութիւնում չեմ տեսնումէ.Վարչապետ (տեսագրութիւն)


«Միհրան Պողոսեանին կառավարութիւնում չեմ տեսնումէ.Վարչապետ (տեսագրութիւն)

  • 21-03-2017 13:47:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը



«Միհրան Պողոսեանին կառավարութիւնում չեմ տեսնումէ, - երէկ յայտարարեց վարչապետ Կարեն Կարապետեանը, քարոզարշաւի շրջանակներում Երեւանի Քանաքեռ-զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով ներկաներից մէկի հարցին, թէ Հանրապետական կուսակցութեան (ՀՀԿ) պատգամաւորի թեկնածու, Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայութեան նախկին ղեկավար Միհրան Պողոսեանին որտե՞ղ է տեսնում` խորհրդարանո՞ւմ, թե՞` կառավարութեան կազմում:
 
«Մեր թիմը բազմաշերտ է, բազմակողմ է եւ ներկայացնում է մեր հասարակութեան որոշ շերտեր, այդ իսկ պատճառով ձեզանից իւրաքանչիւրը կարող է մէկի մէջ տեսնի իր տեսակին, իր նմանին: Եւ մենք սոցհարցումների հիման վրայ առաջարկել ենք մեր թեկնածուներին, եւ ձեզանից իւրաքանչիւրը կարող է քուէարկութիւն կատարել` ինքն ուզո՞ւմ է այդ թեկնածուին, թե՞ մէկ այլ թեկնածուի, այդ պատճառով պարոն Պողոսեանը կը յայտնուի Ազգային ժողովում, թէ` չէ, դա կախուած է ձեր վստահութեան քուէից, պարոն Պողոսեանին կառավարութեան կազմում ես չեմ տեսնումէ, - ասաց վարչապետը:
 
Լրագրողների հետ զրոյցում արձագանքելով վարչապետի այս յայտարարութեանը, Միհրան Պողոսեանն ասաց, թէ կաշխատի այնտեղ, որտեղ աւելի մեծ օգտակարութիւն կ'ունենայ:
 
«ես բազմիցս ասել եմ` ես կ'աշխատեմ այնտեղ, որտեղ աւելի մեծ օգտակարութիւն կ'ունենամ: Կուսակցութիւնն ինքը կորոշի, եւ որտեղ որոշի` այնտեղ էլ կը յայտնուեմ: Ես ինձ տեսնում եմ այնտեղ, որտեղ որ ամենամեծ օգտակարութեան գործակիցը կ'ունենամէ, - ասաց Պողոսեանը:
 
azatutyun.am
 
 
 
 
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը