Մահուան ելքով պատահար Երեւան-սեւան ճանապարհին.Ոստիկանութիւն


Մահուան ելքով պատահար Երեւան-սեւան ճանապարհին.Ոստիկանութիւն

  • 21-03-2017 17:56:24   | Հայաստան  |  Հասարակութիւն

Մարտի 18-ին, ժամը 16-ի սահմաններում, «վազ-2121է մակնիշի աւտոմեքենան Երեւան-սեւան ճանապարհի 22-րդ կմ-ին դուրս էր եկել ճանապարհի հանդիպակաց երթեւեկելի մաս եւ շրջուել:
 
Պատահարի հետեւանքով վարորդը` 1995 թ. ծնուած Գեւորգ Ապիյեանը, մարմնական վնասուածքով տեղափոխուել էր հիւանդանոց: Նոյն օրը, ժամը 20-ին, «պոլիտրաւմաէ ախտորոշմամբ բուժօգնութեան է տեղափոխուել 21-ամեայ երիտասարդ եւ յայտնել, որ վնասուածքները ստացել է նոյն պատահարի հետեւանքով:
Մարտի 20-ին ոստիկանութիւնում հիւանդանոցից հաղորդում է ստացուել, որ ժամը 16.50-ին վերակենդանացման բաժանմունքում Գեւորգ Ապիյեանը մահացել է:
Կատարւում է քննութիւն:
  -   Հասարակութիւն