Միջադէպ Արագածոտնում. յարուցուել է քրէական գործ.ՀՔԿ
21-03-2017 18:23:31 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ՀՀ քննչական կոմիտէի Արագածոտնի մարզային քննչական վարչութիւնում յարուցուել է քրէական գործ ` Հարթաւան-շենաւան գիւղերի խաչմէրուկում տեղի ունեցած միջադէպի առթիւ:
2017թ. մարտի 19-ին ահազանգ է ստացուել առ այն, որ կտրած-ծակած վէրքեր ախտորոշմամբ «ապարանի բժշկական կ'ենտրոնէ են տեղափոխուել ԱՅ.Ասատրեանը եւ Մ.Յովսէփեանը:
Նախնական քննութեամբ պարզուել է, որ 2017թ. մարտի 19-ին` ժամը 22:50-ի սահմաններում, Երեւան-վանաձոր մայրուղու Շէնաւան-հարթաւան գիւղերի խաչմէրուկում չնչին հարցերի շուրջ առաջացել է վիճաբանութիւն͵ որի ժամանակ մարմնական վնասուածքներ են ստացել Քուչակ եւ Արայի գիւղի բնակիչները. երկու անձ մարմնական վնասուածք է ստացել բութ գործիքով͵ երկու անձ` կտրող-ծակող առարկայով հասցուած հարուածների հետեւանքով: Վիճաբանութեան արդիւնքում խաթարուել է մայրուղու երթեւեկութիւնը͵ նոյն վայրում գործող գազալցակայանի բնականոն աշխատանքը:
ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչութիւնում յարուցուել է քրէական գործ` ՀՀ քրէական օրէնսգրքի 258-րդ յօդուածի 3-րդ մասն 1-ին կէտի յատկանիշներով:
Իրականացւում են անհրաժեշտ քննչական գործողութիւններ` դէպքի բոլոր հանգամանքները͵ մասնակիցների ինքնութիւնը պարզելու͵ նրանցից իւրաքանչիւրի գործողութիւններն անհատականացնելու ուղղութեամբ:
Քննոյթեան արդիւնքների մասին կը տեղեկացնենք լրացուցիչ:
Ծանուցում. Ենթադրեալ յանցանքի մէջ կասկածուողը կամ մեղադրուողը համարւում է անմեղ, քանի դեռ նրա մեղաւորութիւնն ապացուցուած չէ ՀՀ քրէական դատավարութեան օրէնսգրքով սահմանուած կարգով` դատարանի` օրինական ուժի մէջ մտած դատավճռով: