Երեւանի 10 բազմաբնակարան շէնքէր դարձել են էներգախնայող


Երեւանի 10 բազմաբնակարան շէնքէր դարձել են էներգախնայող

  • 21-03-2017 18:25:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Հաբիթաթ ֆոր Հիւմենիթի Արմէնիաէ  հիմնադրամի «բազմաբնակարան շէնքերի էներգաարդիւնաւէտութեան բարձրացում` ուղղուած ցածր եկամուտ ունեցող ընտանիքներինէ (ԲԲՇԷԱԲ) ծրագրի արդիւնքում էներգաարդիւնաւէտ բարեկարգման միջոցառումներ են իրականացուել Երեւանի 10  բազմաբնակարան շէնքերում:
Մարտի 21-ին կայացաւ ծրագրի փակման համաժողովը, որի նպատակն էր մէկտեղել հիմնական շահագրգիռ կողմերին, որոնցից են ֆինանսական կառոյցների, տեղական իշխանութիւնների, համատիրութիւնների ներկայացուցիչներ եւ ոլորտի այլ մասնագէտներ` համատեղ քննարկելու ԲԲՇԷԱԲ ծրագրի արդիւնքները:  Միջոցառման ընթացքում ներկայացուեց ծրագրի շրջանակում ձեռք բերուած փորձը եւ քննարկուեցին ի յայտ եկած խնդիրների հնարաւոր լուծումները:
 
«Հաբիթաթ Արմէնիան ԲԲՇ ընդհանուր օգտագործման տարածքների պահպանման ծրագրերի իրականացման ոլորտում 2011 թուականից է աշխատում: Մեզ յայտնի են այն բոլոր խնդիրները, որոնք կապուած են եւ ԲԲՇ պահպանման, եւ  կառավարման, ինչպէս նաեւ ԲԲՇ օրէնսդրական դաշտի հետ: Մենք վերանորոգել ենք 10 բազմաբնակարան շէնք, սակայն սա աշխատանքի մի մասն է: Միւս մասով մենք աշխատել ենք համատիրութիւնների հետ եւ բարձրացրել ենք նրանց կ'արողութիւններըէ,-նշեց Լուիզայ Վարդանեանը` Հաբիթաթ ֆոր Հիւմենիթի Արմէնիայ հիմնադրամի գործադիր տնօրէնը:
2013 թ.-ից իրականացուող ԲԲՇԷԱԲ ծրագիրը նպատակ է ունեցել մշակել ֆինանսական մոդելներ, որը հնարաւորութիւն կընձեռի համատիրութիւններին, բնակիչներին, քաղաքապետարաններին եւ ֆինանսական կառոյցներին բազմաբնակարան շէնքերում համատեղ իրականացնել ընդհանուր օգտագործման տարածքների ջերմամեկուսացման եւ վերանորոգման աշխատանքներ: Ծրագրի նպատակն է եղել նուազեցնել էներգիայի աճող գների ազդեցութիւնը ցածր եկամուտ ունեցող ընտանիքների վրայ:
Ծրագրի առաջին փուլը նուիրուած է եղել շուկայական մոդելի մշակմանը, բնակիչների շրջանում ուսումնասիրութեան եւ վերլուծութեան իրականացմանը եւ հիմնական շահառուների ու գործընկեր կազմակերպութիւնների հետ կապերի ստեղծմանը:
Ծրագրի երկրորդ փուլում շէնքերում իրականացուել են էներգաարդիւնաւէտ (ԷԱՅ) միջոցառումներ, եւ փորձարկուել է մշակուած ֆինանսական մոդելի արդիւնաւէտութիւնը: Այս Ծրագրի շրջանակում Հաբիթաթ Արմէնիան համագործակցել է «ինեկոբանկէ Փբը-ի եւ Երեւանի քաղաքապետարանի հետ: Հաբիթաթ  Արմէնիայի եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ ստորագրուել էր Յուշագիր, ըստ որի քաղաքապետարանը համաձայնել էր սուբսիդիայ տրամադրել ԲԲՇԷԱԲ ծրագրում ներգրաւուած  համատիրութիւններին` շէնքերի էներգաարդիւնաւէտ վերանորոգումներ իրականացնելու համար: Ըստ «ինեկոբանկէ Փբը-ի հետ կնքած Յուշագրի` բանկը համաձայնել էր վարկաւորել Ծրագրում ներգրաւուած համատիրութիւններին:  
Բազմաբնակարան շէնքերի վերանորոգումներն իրականացուել են համատիրութիւնների, բնակիչների եւ բանկի մասնակցութեամբ: Էներգաարդիւնաւէտ վերանորոգումներ իրականացնելու նպատակով համատիրութիւններին տրամադրուել են վարկեր եւ սուբսիդաւորում: Իրականացուած աշխատանքների արդիւնքում բազմաբնակարան շէնքերում զգալիօրէն բարձրացուել է յարմարաւէտութեան մակարդակը: ԲԲՇԷԱԲ ծրագիրը հնարաւորութիւն ընձեռեց մշակել կենսունակ ֆինանսական մեխանիզմ բազմաբնակարան շէնքերում էներգաարդիւնաւէտ բարեկարգումների համար:
«հաբիթաթ ֆոր Հիւմենիթի Ինթերնեշնլե-ի Եւրոպայի, Մերձաւոր Արեւելքի եւ Աֆրիկայի տարածաշրջանային գրասենեակի ԲԲՇԷԱԲ ծրագրի ղեկավար Բեսիմ Նեբիուն նշեց, որ անցեալում էներգախնայողութեանը քիչ տեղ էին յատկացնում:
«հիմայ էներգիայի արժէքը բարձրացել է, ինչպէս նաեւ այն շահագործման ու պահպանման եղանակը, որ կար նախկինում այժմ գոյութիւն չունի: Պէտք է յանգենք այն կէտին, որ նուազեցնենք բնակարանների էներգետիկ ծախսերըէ,-յաւելեց Նեբիուն:   
Ծրագիր ղեկավար Կարեն Ասատրեանի հաւաստմամբ` ծրագրի առջեւ դրուած բոլոր խնդիրները յաղթահարուած են: Առաջին անգամ Հայաստանում համատիրութիւններին յաջողուեց վարկային միջոցների ներգրաւմամբ իրականացնել բազմաբնակարան շէնքի վերանորոգման աշխատանքներ` հիմնուելով միմիայն սեփական ուժերի վրայ:
Ծրագրի շրջանակում իրականացուած 10 շէնքերի էներգաարդիւնաւէտ վերանորոգումները ցուցադրում են ընտրուած ֆինանսական մեխանիզմի կենսունակութիւնը եւ լաւ հիմքեր են ստեղծում Հայաստանում նմանատիպ աշխատանքների իրականացման համար:
Ծրագիրն իրականացուել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան ֆինանսաւորմամբ եւ «հաբիթաթ ֆոր Հիւմենիթի Արմէնիաէ հիմնադրամի համաֆինանսաւորմամբ:
 
«Հաբիթաթ ֆոր Հիւմենիթի Արմէնիաէ հիմնադրամի մասին
«Հաբիթաթ ֆոր Հիւմենիթի Արմէնիաե-ն (Հաբիթաթ Արմէնիայ) «Հաբիթաթ ֆոր Հիւմենիթի Ինթերնեշնլե-ի ազգային գրասենեակն է Հայաստանում` հիմնուած այն համոզմունքի վրայ, որ իւրաքանչիւր ոք պէտք է ունենա պատշաճ տուն: 
2000 թուականից ի վեր Հաբիթաթ  Արմէնիայի ջանքերի շնորհիւ աւելի քան 5,400 ցածր եկամուտ ունեցող ընտանիքներ բարելաւել են իրենց բնակարանային պայմանները: 
Վերջին տարիներին Հաբիթաթ  Արմէնիան մեծացրել է իր դերը բնակարանային պայմանների բարելաւման գործում` նպաստելով երկրում էներգախնայողութեան բարեփոխումների իրականացմանը: Համագործակցելով ֆինանսական հաստատութիւնների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպէս նաեւ միջազգային կազմակերպութիւնների, համատիրութիւնների եւ բազմաբնակարան շէնքերի բնակիչների հետ` Հաբիթաթ  Արմէնիան նախաձեռնում է կայուն էներգախնայողութեան ծրագրեր բազմաբնակարան շէնքերում:
Մատչելի բնակարանային պայմաններ ստեղծելուն ուղղուած ջանքերին կարող է օգնել իւրաքանչիւր ոք` ֆինանսական աջակցութեան եւ կամաւորութեան միջոցով սատարելով ընտանիքներին ունենալ ուժ, կայունութիւն եւ ինքնավստահութիւն եւ իրենց համար կերտելու առաւել բարեկեցիկ կեանք: 
  -   Մամլո հաղորդագրություն