Հայ առեւտրաարդիւնաբերական պալատների եւ գործարարների միութիւնների ներկայացուցիչների խորհրդաժողովի առաջին նիստը


Հայ առեւտրաարդիւնաբերական պալատների եւ գործարարների միութիւնների ներկայացուցիչների խորհրդաժողովի առաջին նիստը

  • 29-04-2011 20:55:46   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանի, ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանի, Հայաստանի առեւտրաարդիւնաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսեանի եւ Կ'անադա-հայաստան գործարարների խորհրդի նախագահ Վահրամ Փիրջանեանի ողջոյնի խօսքերից յետոյ սկսուեց Հայ առեւտրաարդիւնաբերական պալատների եւ գործարարների միութիւնների ներկայացուցիչների խորհրդաժողովի առաջին նիստը, որը վարում էր Աւստրալիայի հայկական առեւտրական պալատի ղեկավար Վահէ Արթինեանը: Նիստի ընթացքում խորհրդաժողովին մասնակցող Հայ առեւտրաարդիւնաբերական պալատների եւ գործարարների միութիւնների ղեկավարները եւ ներկայացուցիչները համառօտ տեղեկութիւններ ներկայացրեցին իրենց կազմակերպութիւնների գործունէութեան վերաբերեալ: Հայաստանի առեւտրաարդիւնաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսեանը մանրամասնէր ներկայացրեց պալատի ստեղծման, գործունէութեան վերաբերեալ: Հայաստանի առեւտրաարդիւնաբերական պալատը 20 երկրում ստեղծել է ներկայացուցչութիւններ, որոնք ներկայացնում են վերջինիս ծրագրերը: Պալատին կից ստեղծուել է արբիտրաժային դատարան: Հայաստանի արդիւնաբերողների եւ գործարարների միութեան գործադիր տնօրէն Էդուարդ Կիրակոսեանը, ներկայացնելով միութեան գործունէութիւնը, նշեց, որ հայ գործարարներն ու արդիւնաբերողները միայնակ գործելու դէպքում կարող են որոշակի յաջողութիւններ ունենալ, սակայն միասնաբար գործելու պարագայում կը հասնեն լուրջ յաջողութիւնների: Արցախի ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչ Մհեր Մխիթարեանը ծանօթացրեց հիմնադրամի հիմնական նպատակներին` նշելով, որ ներկայումս այն աշխատում է Արցախում գործող շուրջ 200 սուբյեկտների հետ: Վազգէն Թերզեանը ներկայացրեց 1987թ. հիմնադրուած Կ'անադա-հայաստան գործարարների խորհրդի գործունէութիւնը: Տորոնտոյ քաղաքի եւ մերձակայ շրջանների հայ գործարարների թիւը գերազանցում է 1500-ը: Խորհուրդը, որն ունի 100-ից աւելի անդամներ, կարեւոր դերակատարութիւն ունի Տորոնտոյի հայ համայնքում: Խորհրդի հիմնական նպատակն է` աջակցել հայ գործարարներին: Այն նաեւ խորհրդատուութիւն է տրամադրում համալսարանաւարտ երիտասարդներին, աջակցում բիզնես սկսելու գործում: 1999թ. ստեղծուած Հայ-ամերիկեան առեւտրական պալատի գործունէութեանը ծանօթացրեց Նիք Յակոբեանը` մասնաւորապէս անդրադառնալով պալատի կողմից Ամն-ում կազմակերպուած հայկական ապրանքների երկու էքսպո-ցուցադրութիւններին: Աւստրալիայի հայկական առեւրական պալատի ստեղծման եւ գործունէութեան վերաբերեալ մանրամասնէր ներկայացրեց Գարոյ Սաթեանը: 60 անդամ ունեցող պալատն աջակցում է հայ գործարարներին, խրախուսում Հայաստանում եւ Արցախում տնտեսական գործունէութիւն ծաւալելուն: Արդէն կան թէ Հայաստանում, եւ թէ Արցախում տնտեսական յաջող գործունէութիւն իրականացնող աւստրալահայ գործարարներ: Միշել Դաւուդեանը ծանօթացրեց Հայ-բելգիական առեւտրական պալատի գործունէութեանը` նշելով, որ Հայաստանի անկախացումից յետոյ Բելգիան առաջին երկրներից էր, որ սկսեց տնտեսական գործակցութիւն ծաւալել Հայաստանի Հանրապետութեան հետ, մասնաւորապէս ադամանդագործութեան ոլորտում: Մարսելում 1992թ. ստեղծուած եւ 1996թ. գրանցուած Հայ-ֆրանսիական առեւտրական պալատի գործունէութիւնը ներկայացրեց Ժակ Աւդոյեանը: Պալատի գործունէութեան հիմնական նպատակն է համախմբել հայ գործարարներին եւ քաջալերել նրանց` տնտեսական գործունէութիւն ծաւալել Հայրենիքում: Պալատն անդամակցում է Ֆրանսիայի առեւտրական պալատների ասոցիացիային, ունի 250 անդամ: Ժ.Աւդոյեանն առաջարկեց Հայ առեւտրաարդիւնաբերական պալատների եւ գործարարների միութիւնների ներկայացուցիչների յաջորդ հաւաքն անցկացնել Մարսելում: Փարիզում 1991թ. հիմնուած ,հայ միջմասնագիտական միջազգային խմբաւորումէ կազմակերպութիւնը ներկայացրեց Արմէն Վալեանը: Նա նշեց, որ կազմակերպութունն իր մասնակցութիւնն է ունեցել աղէտի գօտու վերականգնմանը: Հիմնական նպատակն է սերտացնել կապը Հայաստանի եւ Ֆրանսիայի գործարարների միջեւ: Կազմակերպութիւնը Հայաստանում հիմնել է գրասենեակ, աջակցում են փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը: Նազարէթ Սաբունջեանը ծանօթացրեց Լիբանանի հայ գործարարների ընկերակցութեան գործունէութեանը: 1997-ին հիմնուած եւ 1999թ գրանցուած միութեանն անդամակցում են Լիբանանի տարբեր մասնագիտական ընկերակցութիւնների խորհրդի անդամներ եւ հայ գործարարներ: 1997թ. եւ 1999թ. ընկերակցութիւնը կազմակերպել էր Հայաստան-լիբանան գործարարների խորհրդաժողով, որոնց մասնակցելու համար հրաւիրել էր գործարարների նաեւ Հայաստանի Հանրապետութիւնից: Բազմաթիւ լիբանանցիներ տնտեսական գործունէութիւն են ծաւալու Հայաստանում եւ Արցախում: Մի քանի ամիս առաջ հիմնադրուած Հայ-լիբանանեան բարեկամութեան ընկերակցութիւնը ներկայացրեց Հրայր Դանձիկեանը: Ընկերակցութեանն անդամակցում են ինչպէս հայազգի, այնպէս էլ ոչ հայազգի լիբանանցիներ: Հիմնական նպատակն է զարգացնել հայ-լիբանանեան գործարար կապերը` նպաստելով տնտեսական համագործակցութեան ակտիւացմանը:
  -   Տնտեսութիւն