Կալանավայրերում դեռ ցուցում չեն տուել թէ ում օգվին են քուէարկելու. «առաւօտ»
22-03-2017 15:07:56 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
Այս օրերին կալանավայրերում նույնպես պատրաստվում են ընտրություններին:
Բանն այն է, որ Սահմանադրական փոփոխություններից հետո ընտրելու իրավունք ունեն այն դատապարտյալները, որոնք ծանր հանցագործությունների համար չեն դատապարտվել: ՔԿՀ աշխատակիցները վերանայում են ընտրելու իրավունք ունեցողների անձնական գործերը, լուսանկարում նրանց ընտրական համակարգում գրանցելու համար: Սակայն դեռ ազատությունից զրկվածներին ցուցում չեն տվել թե ում օգտին են քվեարկելու: Օրինակ՝ 2015թ.Սահմանադրական բարեփոխումների քվեարկությանը դեկտեմբերի 6-ին «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցները կանգնում էին քվեարկողի կողքին եւ մատնացույց անում ԱՅՈ- ի վանդակը: