Յարաբերութիւնների վերականգնումից յետոյ Թուրքիան եւ Ռուսաստանը զբաղուած են տարածշրջանային հարցերի լուծմամբ. Չաւուշօղլու
22-03-2017 15:17:01 | | Հասարակութիւն
Թուրքիան եւ Ռուսաստանը վերականգնել են իրենց յարաբերութիւնները եւ այժմ աշխատում են տարածաշրջանում խնդիրների լուծման վրայ: tass-ի փոխանցմամբ` այդ մասին Վաշինգտօնում իր ելոյթի ժամանակ յայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլիւթ Չաւուշօղլուն: «մենք յաղթահարել ենք տարաձայնութիւնները Ռուսաստանի հետ. Այսօր մեր յարաբերութիւնները վերականգնուած են եւ համագործակցում ենք տարածաշրջանային խնդիրները լուծելու ուղղութեամբէ,-ասել է ԱԳ նախարարը:
Որպէս օրինակ` Չաւուշօղլուն բերել է արցախեան եւ սիրիական հակամարտութիւնները: Միեւնոյն ժամանակ նա նշել է, որ Անկարան շարունակում է աջակցել Վրաստանի եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականութեանը, ներառեալ Ղրիմը: