Հերթական դանակահարութիւնը Վանաձորում. կասկածեալը ձերբակալուել է.ՀՔԿ


Հերթական դանակահարութիւնը Վանաձորում. կասկածեալը ձերբակալուել է.ՀՔԿ

  • 22-03-2017 16:08:57   |   |  Մարդու իրաւունքներ

ՀՀ քննչական կոմիտէի Լոռու մարզային քննչական վարչութեան վարոյթում քննուող քրէական գործով ձեռնարկուած անյետաձգելի քննչական գործողութիւնների արդիւնքում պարզուել են Վանաձորում երկու անձի դանակահարութեան` էական նշանակութեան ունեցող մի շարք հանգամանքներ, կասկածեալը ձերբակալուել է:
 
2017թ. մարտի 21-ին` ժամը 00:15-ին, «վանաձորի բժշկական կ'ենտրոնիցէ ահազանգ է ստացուել առ այն, որ «պարանոցի շրջանի ծակած-կտրած վէրքէ ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխուել 1963թ. ծնուած Վ.Յովհաննիսեանը, իսկ ժամէր անց` 03:30-ին, ահազանգ է ստացուել` մէկ այլ տղամարդու` 1958 թ. ծնուած Ս.Սարոյեանի` «ալկոհոլային խմածութիւն, ձախ ականջի, գլխի կտրած վէրքեր, որովայնի առաջնային պատի սալջարդէ ախտորոշմամբ բուժօգնութեան տեղափոխուելու մասին:
 
Ձեռնարկուած  միջոցառումների արդիւնքում պարզուել է, որ նշուած երկու անձինք մարմնական վնասուածքներն ստացել են կենցաղային հարցերի շուրջ առաջացած նոյն վիճաբանութեան արդիւնքում` նոյն անձի կողմից:
 
Դէպքի առթիւ մարտի 21-ին ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչութիւնում յարուցուել է քրէական գործ` ՀՀ քրէական օրէնսգրքի 112-րդ յօդուածի 1-ին մասով, Վ.Յովհաննիսեանը եւ Ս.Սարոյեանը ճանաչուել են տուժող: Կասկածեալի ինքնութիւնը պարզուել է, եւ նոյն օրը ձերբակալուել:
 
Կատարուել է դէպքի վայրի զննութիւն, նշանակուել են դատաբժշկական փորձաքննութիւններ:
 
Նախաքննութիւնը շարունակւում է: Միջոցնէր են ձեռնարկւում` դէպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիւ եւ լրիւ հետազօտումն ապահովելու ուղղութեամբ:
 
Ծանուցում. Ենթադրեալ յանցանքի մէջ կասկածուողը կամ մեղադրուողը համարւում է անմեղ, քանի դեռ նրա մեղաւորութիւնն ապացուցուած չէ ՀՀ քրէական դատավարութեան օրէնսգրքով սահմանուած կարգով` դատարանի` օրինական ուժի մէջ մտած դատավճռով:
  -   Մարդու իրաւունքներ