Վրաստանի հայ շրջանաւարտները ընդունելութեան քննություն<br /> կյանձնեն մայրենի լեզւով<br />


Վրաստանի հայ շրջանաւարտները ընդունելութեան քննություն
կյանձնեն մայրենի լեզւով

  • 23-10-2009 14:50:00   |   |  Հասարակութիւն
ԹԲԻԼԻՍԻ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Վրաստանի բոլոր հայկական դպրոցների շրջանաւարտները 2010 թուականից հնարաւորութիւն կստանան երկրի բարձրագոյն ուսումնական հաստատութիւններ ընդունուել` յանձնելով միայն մէկ քննություն` «Հիմնական կարողութիւնների» գծով: Ընդ որում, Վրաստանի կրթութեան եւ գիտութեան նախարարութեան որոշման համաձայն, այդ միակ քննութիւնը կարելի կլինի յանձնել մայրենի լեզւով, հաղորդում է Analitika.at.ua-ն: Վրաստանի հանրային հեռուստատեսութեան «Մոամբե» լրատուական ծրագրի կարծիքով, որը եթեր է հեռարձակւում հայերէն, այդպիսով «վերջնականապէս կլուծուի վրաց հասարակութեան մէջ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ինտեգրացման եւ ոչ վրացախոս բնակչութեանը հաւասար իրաւունքների տրամադրման խնդիրը»: «Հիմնական կարողություններից» քննություն յանձնած հայկական դպրոցների շրջանաւարտները մրցոյթից դուրս կընդունուեն բուհերի զրո կուրսեր կառավարութեան տրամադրած հաւելեալ բիւջէտային տեղերի հաշուին: Զրո կուրսերում յատուկ ուշադրութիւն կդարձուի վրաց լեզուի եւ գրականութեան ուսումնասիրմանը, որն աւարտելուց յետոյ ուսանողները կկարողանան ուսումը շարունակել ընտրած մասնագիտութեամբ: Ի դէեպ, հոկտեմբերի 23-ին, Թբիլիսիի Հավլաբարի թիւ 98 ռուսական միջնակարգ դպրոցում, որտեղ հիմնականում սովորում են Վրաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, բացուել է Սայաթ-Նովայի թանգարանը, որն անցկացուել է «Իմ տունը Թբիլիսին է» դպրոցական փառատոնի շրջանակում:
  -   Հասարակութիւն