Գաթայի փառատօն. ուխտագնացութիւն դէպի Ջավախք


Գաթայի փառատօն. ուխտագնացութիւն դէպի Ջավախք

  • 24-03-2017 18:42:27   |   |  Հասարակութիւն

2017թ.-ի մարտի 22-ին` Միջինքի օրը, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում նշուեց արդէն աւանդական դարձած գաթայի փառատօնը, ինչի կապակցութեամբ «ջավախքին աջակցութիւնէ հիմնադրամը կազմակերպել էր ուխտագնացութիւն դէպի Ջավախք շուրջ 50 երիտասարդների համար` Երեւանից եւ Գիւմրիից:
 
Ուխտագնացների թւում էին լրագրողներ, հիւրեր ՀՀ սփիւռքի նախարարութիւնից, Սարդարապատի հերոսամարտի յուշահամալիր, հայոց ազգագրութեան եւ ազատագրական պայքարի պատմութեան ազգային թանգարանից, «խնուսէ մշակութային հիմնադրամից, Շիրակի Մ. Նալբանդեանի անուան պետական համալսարանի դասախօսական կազմից:
 
Ուխտագնացները նախ այցելեցին Վիրահայոց թեմի Ջավախքի փոխառաջնորդարան, որտեղ հիւրերին ընդունեց Սամցխե-ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տէր Բաբգէն վարդապետ Սալբիյեանը: Վերջինս ողջունեց ներկաներին, նշեց, որ փառատօնն արդէն 6-րդ անգամ է նշւում, սակայն ուխտաւորներ ունեն առաջին անգամ, ինչի կապակցութեամբ յայտնեց իր ուրախութիւնը:
 
Ջահ-ի գործադիր տնօրէն Աշոտ Յակոբեանը եւս ողջոյնի խօսքով հանդէս եկաւ, կարեւորեց հիմնադրամի համագործակցութիւնը Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի հետ` Վիրահայոց թեմի առաջնորդ, Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանի գլխաւորութեամբ, եւ Վիրահայոց թեմի փոխառաջնորդարանի հետ` ի դէմս Հայր Բաբգէն Սալբիյեանի, իր շնորհակալական խօսքն ուղղեց նման կարեւոր միջոցառում նախաձեռնելու համար եւ պատրաստակամութիւն յայտնեց հնարաւորինս յաճախ դարձնել Հայաստանից այցերը դէպի Ջավախք:
 
Սուրբ Խաչ եկեղեցում գաթայի փառատօնը մեկնարկեց Սամցխե-ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տէր Բաբգէն վարդապետ Սալբիյեանի եւ Ախալքալաքի ու յարակից գիւղերի հոգեւոր հովիւների մասնակցութեամբ հանդիսաւոր ժամերգութեամբ: Ջավախքի տանտիրուհիների կողմից պատրաստուած գաթաները հիացնում էին իրենց գլխապտոյտ բազմազանութեամբ, «ջավախքին աջակցութիւնէ հիմնադրամի կողմից փառատօնի մասնակիցները ստացան յատուկ միջոցառման համար մշակուած տարբերանշանով գոգնոցնէր, իսկ Հայրապետական թեմի Ծախկազարդ համախմբի կատարումները միջոցառումը դարձրին էլ աւելի յիշարժան: Համերգային մասի աւարտից յետոյ կատարուեց գաթաների օրհնութիւն եւ համտես: «ջավախքին աջակցութիւնէ հիմնադրամի պատուիարկութիւնը մասնակցեց գաթայի փառատօնին նաեւ ք. Ախալցխայի  Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում: Միջոցառումներ էին նախատեսուած Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եւ Խանդոյի Սուրբ Խաչ եկեղեցիներում եւս:
 
Ուխտագնացների համար օրը եզրափակցուեց գիւղ Կարծախում գտնուող մեծն աշուղ Ջիւանու տուն-թանգարան այցելութեամբ: Հիւրերը ծանօթացան Ջիւանու մշակութային ժառանգութեանն ու կենսագրութեանը: Շիրակի պետական մանկավարժական համալսարանի ուսանող Հրայր Յակոբեանի խօսքով` մայրամուտը Ջիւանու հայրենի գիւղում դիմաւորելը ամենատպաւորիչ եւ յիշարժան պահերից էր: Նա նաեւ նշեց, որ Ջավախքում առաջին անգամ էր եւ այս ուխտագնացութիւնը դէպի պատմական Ախալքալաք իր կեանքում մեծ հետք կը թողնի:
 
Երեւանի պետական համալսարանի ուսանողուհի Գոհար Բոյաջեանի խօսքով նա նոյնպէս առաջին անգամ էր Ջավախք մեկնում, թիմում նորեկ էր, սակայն մթնոլորտն այնքան ջերմ էր, որ միանգամից ինտէգրուեց: Տպաւորուած էր նաեւ Ախալքալաքի ջերմ մթնոլորտով եւ բնակչութեան բարձր ոգով:
 
«խնուսէ մշակութային հիմնադրամի տնօրէն Սամուել Մհերեանն էլ նշեց. «մեծապէս տպաւորուած եմ երիտասարդների համախմբածութեամբ, ջերմ ու հոգատար մթնոլորտով, ամէն ինչ շատ գրագէտ ու լաւ էր կ'ազմակերպուածէ:
 
«ջավախքին աջակցութիւնէ հիմնադրամը մեծ կարեւորութիւն է տալիս Ջավախքում հոգեւոր-մշակութային կեանքի ակտիւացմանը, այս համատեքստում մեծապէս ողջունում նման նախաձեռնութիւնները եւ աջակցում փառատօնների եւ մշակութային միջոցառումների կազմակերպմանը:
  -   Հասարակութիւն