Կրասնոդարցի «Նոր հայերը» միաւորում են հայ երիտասարդներին<br />


Կրասնոդարցի «Նոր հայերը» միաւորում են հայ երիտասարդներին

  • 13-10-2009 12:50:00   | Ռուսաստան  |  Մշակոյթ
ԿՐԱՍՆՈԴԱՐ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Արդէն չորս տարի է, ինչ Կրասնոդարում գործող «Նոր հայեր» ստեղծագործական միաւորումը կազմակերպում է հայ երիտասարդական երեկույթներ: Ժամանակակից աշխարհում, հետաքրքրական մարդկանց հետ շփումը եւ ընկերութիւնը յաճախ երկրորդ պլան է մղւում: Այդ բացն են Կրասնոդարի հայ երիտասարդության կեանքում փորձում լրացնել «Նոր հայեր» միաւորման մասնակիցները` Էդգար Բարսեղեանը, Ռոման Պողոսեանը, Արթուր Առուստամեանը, Առնոլդ Զախարյանը եւ Վարդան Միրզոեանը: Նրանց նպատակն է միաւորել հայ երիտասարդությանը` հանդիպումներ, ծանոթութիւն, շփում, ընկերութիւն, ինչպէս նաեւ ընդունուած ժամանց: Ինչպէս հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, հերթական երեկույթը անցկացուել է հոկտեմբերի սկզբին «Քրիստափոր Կոլումբոս» թատրոն-կաբարեի սրահում: Կազմակերպիչների պատրաստած ծրագրում ընդգրկուած էին կրասնոդարյան մի քանի շոու-բալետների, պարոդիստ Համլետ Բայախչյանի ելոյթները, զանազան մրցոյթներ եւ վիկտորինաներ, եւ իհարկէ, պարեր եւ ազգային երաժշտություն «Նոր հայեր» խմբի կատարմամբ: Երեկույթի կազմակերպիչների կարծիքով, Կրասնոդարի հայ երիտասարդները կարիք ունեն նման միջոցառումների, որ ծրագրւում է կազմակերպել աւելի լայն մասշտաբով, քան «Նոր հայեր» միաւորումն է հիմա աշխատում: Հաշուի առնելով, որ միաւորման տղաները գործում են առանց Կրասնոդարի հայկական կազմակերպութիւնների որեւէ աջակցութեան, միջոցառումների կազմակերպման մէջ կարեւոր դեր են խաղում հովանաւորները, այս դէպքում «Քրիստափոր Կոլումբոս» թատրոն-կաբարեի սեփականատեր Սերգեյ Գեւորգի Սիմավոնյանը, որին եւ շնորհակալութիւն է յայտնում «Նոր հայեր» միաւորումը:
  -   Մշակոյթ