Աւետման տոնին կը կատարուի մայրութեան բերկրանքին սպասող կանանց օրհնութիւն


Աւետման տոնին կը կատարուի մայրութեան բերկրանքին սպասող կանանց օրհնութիւն

  • 06-04-2017 16:33:20   |   |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 7-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Աստուածածնի աւետման տոնը: 
 
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինութեամբ տարիներ առաջ Աւետման տոնը հռչակուել է իբրեւ մայրութեան բերկրանքին սպասող կանանց օրհնութեան օր: 
Այս առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում եւ հայոց եկեղեցիներում Ս. Պատարագի աւարտին կը կատարուի օրհնութեան յատուկ կարգ:

 
  -   Մամլո հաղորդագրություն