Սամուէլ Բաբայեան. «Առանց ղարաբաղեան հիմնահարցի լուծման<br /> Թուրքիան սահմանը չի բացի»<br />


Սամուէլ Բաբայեան. «Առանց ղարաբաղեան հիմնահարցի լուծման
Թուրքիան սահմանը չի բացի»

  • 09-10-2009 21:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «ԼՂ-ի հարցում մենք չենք կարող փոխզիջման գնալ` թեկուզ մեր գլխից ատոմային ռումբ կախեն»,- նման համոզմունք յայտնեց հոկտեմբերի 9-ի ասուլիսում ԼՂՀ-ի պաշտպանութեան բանակի նախկին հրամանատար Սամուէլ Բաբայեանը: Ըստ նրա, հայ-թուրքական նախաստորագրուած արձանագրություններում Ղարաբաղի հարցի մասին ոչ թէ թաքնված, այլ պարզ ձեւով է ներկայացուած: Ս.Բաբայեանի ունեցած տեղեկութիւնների համաձայն, առանց ղարաբաղեան հիմնահարցի լուծման Թուրքիան սահմանը չի բացի: «Մենք պէտք է զգոն լինենք եւ ամբողջ ուշադրութեամբ հետեւենք Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգաւորման բանակցութիւններին»,- ասաց նա` յաւելելով, որ ոչ ոք չի կարող Ղարաբաղի տարածքներից փոխզիջել. կարող են այդ մասին խօսել, սակայն չեն կարող այն իրականացնել: «Ով ուզում է լինի` Սերժ Սարգսեանը, թէ ես, կամ մէկ ուրիշը, չի կարող դա անել: Թոյլ չեն տայ նրանք, ովքեր պատերազմել են Ադրբեջանի դէմ եւ ազգատարել այդ հողերը»,- նշեց Ս.Բաբայեանը: Արցախի ժողովրդի համար դա կեանքի եւ մահուան խնդիր է, եւ նրանք այլ բան չեն կարող անել: «Նրանք պարզապէս պէտք է ճիշտ կազմակերպեն եւ պաշտպանեն այն ինչ-որ ունեն: Պաշտպանեն նրանցից, ովքեր գնում են նման փոխզիջումների` լինի դա հայ, թէ թուրք` տարբերութիւն չկայ»,- յայտարարեց Ս.Բաբայեանը: Նրա կարծիքով, սփիւռքեան հանդիպումներից ՀՀ նախագահը պէտք է հետեւություններ անի եւ փորձի կամ փաստաթղթերում փոփոխութիւն կատարել, կամ էլ վիժեցնել այդ գործընթացը: Հակառակ դէպքում, Ս.Բաբայեանի խօսքերով, «հայ ազգը կպառակտուի թէ' ներսում, թէ' դրսում»: Ս.Բաբայեանի համոզմամբ, Հայաստանի կողմից արձանագրութիւնները նախաստորագրուել են առանց արտաքին ուժերի ճնշման. Հայաստանը կամաւոր է գնացել այդ քայլին: Նա նշեց նաեւ, որ ՀՅԴ-ն այլընտրանք չունի եւ պարտաւոր է պայքարել այդ արձանագրութիւնների վաւերացման դէմ: «Բոլորս պէտք է օգնենք Դաշնակցութեանը յաջողութեան հասնելու համար»,- ասաց նա, յաւելելով, որ պատրաստ է անգամ պահանջել ՀՀ նախագահի հրաժարականը:
  -   Քաղաքական