2009թ.-ի յունուար-օգոստոսին Հայաստանի պետական բիւջէ են<br /> մուտքագրուել աւելի քան 323,4 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր<br />


2009թ.-ի յունուար-օգոստոսին Հայաստանի պետական բիւջէ են
մուտքագրուել աւելի քան 323,4 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր

  • 02-10-2009 17:40:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009 թուականի յունուար-օգոստոս ամիսներին Հայաստանի պետական բիւջէ են մուտքագրուել աւելի քան 323,4 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր` 75,5%-ով կատարելով իննամսյա ծրագիրը եւ 44,1%-ով` տարեկան ծրագիրը: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, հարկերի ու տուրքերի 46.4%-ն ապահովել է աւելացուած արժէքի հարկի հաշուին: Այն կազմել է շուրջ 150,1 մլրդ դրամ եւ 24,5%-ով կամ 48,7 մլրդ դրամով զիջել նախորդ տարուայ նոյն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից աւելի քան 100 մլրդ դրամը ստացուել է ՀՀ սահմանին հարկումից, 50 մլրդ դրամը` ապրանքների եւ ծառայութիւնների ներքին շրջանառութիւնից: Ընդ որում, նուազել են եւ' ներմուծումից, եւ' ներքին շրջանառութիւնից ստացւող գումարները: Պետական բիւջէի հարկերի ու տուրքերի 8,3%-ն ապահովել է ակցիզային հարկի հաշուին` կազմելով շուրջ 26,8 մլրդ դրամ: Մասնաւորապէս` հանրապետութիւն ներմուծուած ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացուել է աւելի քան 18 մլրդ դրամ, որից 8,7 մլրդ դրամը` բենզինի եւ դիզելային վառելիքի, 6,9 մլրդ դրամը` ծխախոտի ներմուծման հարկումից: Հանրապետութիւնում արտադրուող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բիւջէի մուտքերը կազմել են շուրջ 8,8 մլրդ դրամ, որից 5,1 մլրդ դրամը ստացուել է ներքին արտադրութեան ծխախոտի իրացումից: Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ ակցիզային հարկը նուազել է 9,1%-ով կամ 2,7 մլրդ դրամով: Ընդ որում, նուազել են միայն հանրապետութիւն ներմուծուած ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացուած մուտքերը:
  -   Տնտեսութիւն