Հայաստանի նախագահը մասնակցել է Արշիլ Գորկու<br /> ստեղծագործությունների ցուցահանդէսի բացմանը Լոնդոնի «Թեյթ»<br /> թանգարանում<br />


Հայաստանի նախագահը մասնակցել է Արշիլ Գորկու
ստեղծագործությունների ցուցահանդէսի բացմանը Լոնդոնի «Թեյթ»
թանգարանում

  • 10-02-2010 19:42:00   |   |  Քաղաքական
ԼՈՆԴՈՆ, 10 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մեծ Բրիտանիայի եւ Հիւսիսային Իռլանդիայի Միացեալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը մասնակցել է ամերիկահայ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու ստեղծագործությունների ցուցահանդէսի բացմանը Լոնդոնի «Թեյթ» ժամանակակից արուեստների թանգարանում: Նա շրջել է պատկերասրահում, ծանօթացել մեծանուն հայ նկարչի կտաւների ամբողջական հաւաքածուին: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, ցուցահանդէսի բացման արարողութիւնից յետոյ Ս.Սարգսեյանի եւ թանգարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Բրիթիշ փեթրոլեում» խմբի նախկին գլխաւոր գործադիր տնօրէն Լորդ Բրաունի մասնակցութեամբ տեղի է ունեցել ընթրիք, որին մասնակցել են նաեւ Մեծ Բրիտանիայի հայկական համայնքի ներկայացուցիչներ:
  -   Քաղաքական