Հրեաները 120 տարի առաջ անհամեմատ ծանր վիճակում են եղել, բայց կարողացել են իրենց երազանքը դարձնել իրականութիւն


Հրեաները 120 տարի առաջ անհամեմատ ծանր վիճակում են եղել, բայց կարողացել են իրենց երազանքը դարձնել իրականութիւն

  • 29-04-2017 00:31:05   | ԱՄՆ  |  Հասարակութիւն



 
Լոս Անջելեսում բնակուող բարերար, գործարար Վահէ Կարապետեանը, ով տարիներ առաջ բնակութեան նպատակով Կ'ալիֆոռնիայի այս հայաշատ քաղաք է տեղափոխուել Լիբանանից, բաւականաչափ ծանօթ է նաեւ հայաստանեան կեանքին (սովորել է պոլիտեխնիկականում), համահայկական միաւորուածութիւնն իրականութիւն դարձնելու նպատակով մշակել է մի յատուկ ծրագիր` հաշուի առնելով մեր ազգային առանձնայատկութիւնները եւ առկայ բարդութիւնները:
Վահէ Կարապետեանը 2008 թուականից բաւական աշխատանք կատարելով, նուիրուելով իր եւ հայութեան փայփայած գաղափարին, արդէն իսկ իր նպաստն է բերել, իհարկէ, նաեւ ՀՀ նախագահի անմիջական առաջարկութիւններով, մեր երկու կաթողիկոսների առաւել մերձեցմանը, նրանց միջեւ եղբայրական յարաբերութիւնների հաստատմանը: Նշենք թէկուզ միայն այն, որ Էջմիածնում միւռոնօրհնէքի ժամանակ երկու կաթողիկոսները միմեանց խառնեցին Կիլիկոյ Կաթողիկոսութիւնից բերուած միւռոնը եւ Էջմիածնի միւռոնը, ազգային միասնութեան ճանապարհին տեղի ունեցաւ մի մեծ քայլ, որ չէր եղել շուրջ 600 տարի:
Յետոյ` ապրիլեան քառօրեայ պատերազմը, որը մի կողմից ազգային միասնութեան փայլուն օրինակ եղաւ, միւս կողմից ակնառու կերպով ցոյց տուեց այդ միասնականութեան կենսական կարեւորութիւնը յատկապէս մեր ժողովրդի համար: Վահէ Կարապետեանը շատ համառօտ ներկայացնում է: Ըստ Վահէ Կ'արապետեանի, մեր ազգին պէտք չէ միասնականութիւն, քանզի մենք միասնական ենք, մեզ պէտք է միաւորուածութիւն` անկախ մեր քաղաքական, կրօնական հայեացքների, գաղափարների, կողմնորոշումների տարբերութիւնից, իսկ այդ միաւորուածութեանը հասնելու համար մեզ անհրաժեշտ է նոր ճանապարհ: Շատ կարեւոր է բոլորիս համար ընդհանուր ճանապարհ գտնելը, ունենալը: Ի դէպ, հրէաները 120 տարի առաջ անհամեմատ ծանր վիճակում են եղել, բայց կարողացել են իրենց երազանքը դարձնել իրականութիւն: Մեր ազգին պէտք է կամք, կամք եւ կամք, ինչպէս ասել է Անդրանիկ զօրավարը: Իսկ Հռոմի պապն անցեալ տարի յունիսի 26-ին Հայաստանի Հանրապետութեան հրապարակում մեզ պատգամեց` դուք բնաւ չմոռանաք ձեր պատմական իմաստութիւնը:
Մանրամասները` կից ներկայացուող տեսանիւթում:
 
 
  -   Հասարակութիւն