Գնագոյացման գործընթացը գտնւում է Հայաստանի կառավարութեան<br /> ուշադրութեան կենտրոնում,- վստահեցնում է Տիգրան Սարգսեանը<br />


Գնագոյացման գործընթացը գտնւում է Հայաստանի կառավարութեան
ուշադրութեան կենտրոնում,- վստահեցնում է Տիգրան Սարգսեանը

  • 03-02-2010 20:58:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 3-ին Հայաստանի նախագահի մօտ տեղի է ունեցել խորհրդակցութիւնն նուիրուած գազի սակագնի նախատեսւող բարձրացման եւ դրա հետեւանքով հնարաւոր գնաճի խնդիրներին: Այս մասին յայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը Ազգային ժողով-կառավարութիւն հարցուպատասխանի ժամին: Ըստ նրա, խորհրդակցութեանը առաջարկութիւններ են հնչել Տնտեսական մրցակցութեան յանձնաժողովին օժտել նոր լիազօրութիւններով` այս կամ այն շուկայում խոշոր ընկերութիւնների գործունէութիւնը պահել խստագոյն հսկողութեան ներքոյ, որպէսզի վերջիններս չչարաշահեն իրենց դիրքը: Տ.Սարգսեանը յայտնեց, որ գնագոյացման գործընթացը գտնւում է կառավարութեան ուշադրութեան կենտրոնում, որի կողմից պէտք է իրականացուեն միջոցառումներ` զսպելու գնաճը հանրապետութիւնում: «Գաղտնիք չէ, որ մենք 2009թ.-ն աւարտել ենք բարձր գնաճով` այն կազմել է 6,5 տոկոս, վերջին տարիների ընթացքում գնաճի մակարդակը եւ գնաճային ճնշումները բաւականին բարձր են»,- ասաց նա: ՀՀ վարչապետի գնահատմամբ, ամենաբացասական գործօնը որ էապէս ազդել է գնաճի վրայ, դա դոլարիզացիայի մակարդակի կտրուկ բարձրացումն էր. 2009թ.-ին այն կազմել է մինչեւ 70 տոկոս, եւ ազգային արժոյթի 20 տոկոսից աւելի արժեզրկումը: Արդիւնքում քաղաքացիները փոխարկել են իրենց խնայողութիւնները եւ դարձրել դրանք դոլարային, ինչը գնաճի զսպման պետութեան գործիքները թուլացրել է:
  -   Տնտեսութիւն