Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցագիր է յղել Իրանի նախագահին


Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցագիր է յղել Իրանի նախագահին

  • 05-05-2017 15:55:03   |   |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցական նամակ է յղել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիին Իրանի Գոլեստան նահանգում հանքավայրի փլուզման կապակցութեամբ, որը պատճառ է դարձել մարդկային բազում զոհերի: 
 
Նորին Սրբութիւնն իր վշտակցութիւնն է յայտնել Իրանի նախագահին, զոհերի ընտանիքներին ու հարազատներին եւ Իրանի բարեկամ ժողովրդին, առողջութիւն ցանկացել վիրաւորներին:
Ամենայն Հայոց Հայրապետը մաղթել է, որ Իրանի ժողովուրդը յաղթահարի աղէտի պատճառած վնասները եւ շարունակի իր խաղաղ կեանքն ու ստեղծագործ աշխատանքը:

 
  -   Մամլո հաղորդագրություն