Կայասցավ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրի<br /> աշխատանքային խմբի եռակողմ երկրորդ հանդիպումը<br />


Կայասցավ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրի
աշխատանքային խմբի եռակողմ երկրորդ հանդիպումը

  • 27-01-2010 17:28:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում յունվարի 27-ին տեղի է ունեցել Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրի աշխատանքային խմբի եռակողմ` Հայաստան, Ռուսաստան, Իրան, երկրորդ հանդիպումը: Ինչպէս «ՆՏ»-ի թղթակցին յայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը, հայկական կողմից աշխատանքային հանդիպմանը մասնակցել են տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարեանը, ռուսականից` ՌԴ տրանսպորտի նախարարութեան Երկաթուղային տրանսպորտի պետական քաղաքականութեան դեպարտամենտի տնօրէն Սերգեյ Տուգարինովը, «Ռուսական երկաթուղիներ» ընկերութեան ներկայացուցիչները, իսկ իրանական կողմից` ԻԻՀ ճանապարհների եւ տրանսպորտային հաղորդակցութեան փոխնախարար Մաջիդ Ասադիի գլխաւորած պատուիրակութիւնը: Հանդիպման ընթացքում Հ.Բեգլարեանը տեղեկացրել է, որ Ասիական զարգացման բանկը երկաթուղու նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների համար արդէն տրամադրել է 1 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ: Ըստ նրա, ապրիլին կյայտարարուի այդ աշխատանքներն իրականացնող ընկերութեան ընտրութեան միջազգային մրցոյթ: Մրցոյթի արդիւնքների ամփոփումից յետոյ կսկսուեն տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները: Նշուվել է նաեւ, որ ավստիրական ilF ընկերութիւնն արդէն կատարել է Իրան-Հայաստան երկաթգծի տեխնիկատնտեսական ուսումնասիրման նախնական աշխատանքները: Անդրադառնալով ծրագրի ֆինանսաւորմանը, Հ.Բեգլարեանը յայտնել է, որ ներկայումս բանակցութիւններ են վարւում Ասիական զարգացման բանկի եւ Համաշխարհային բանկի հետ: Մ.Ասադին նշել է, որ իրենք արդէն աւարտել են Իրան-Հայաստան երկաթգծի Իրանի տարածքում մօտ 60 կմ կառուցուելիք հատուածի տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները: Ըստ նախարարի, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման դէպքում, իրանական կողմը պատրաստ է իր միջոցներով կառուցել իրանական հատուածը: Ս.Տուգարինովն անդրադարձել է կառուցուելիք երկաթուղու տեխնիկական չափորոշիչներին, ինչպէս նաեւ տարանցիկության հնարաւորութիւններին, այս ծրագրի ինտեգրացմանը` գործող միջազգային տրանսպորտային միջանցքներին: Ս.Տուգարինովը նշել է նաեւ, որ ռուսական կողմն իր գնահատականը ծրագրին կարող է տալ միայն տեխնիկատնտեսական հիմնավորման աւարտից յետոյ: Աշխատանքային խմբի յաջորդ հանդիպումը կկայանայ Իրան-Հայաստան երկաթուղու տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների աւարտից յետոյ` Երեւանում:
  -   Տնտեսութիւն