ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի պատուիրակութիւնը փետրուարին<br /> կայցելի Ստամբուլ<br />


ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի պատուիրակութիւնը փետրուարին
կայցելի Ստամբուլ

  • 27-01-2010 17:14:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ցուցահանդեսային գործունէութեամբ զբաղուող Թուրքիայի ամենախոշոր կազմակերպություններից մէկի` «Թույապ»-ի, պատասխանատուների հետ հանդիպելու նպատակով փետրուարին Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի (ԱԱՊ) նախագահ, Ազգային Ժողովի պատգամաւոր Մարտին Սարգսեյանի ղեկավարած պատուիրակութիւնը կայցելի Ստամբուլ: ինչպէս յունվարի 27-ին հայատարարեց ԱԱՊ-ի գործադիր տնօրէն Արայիկ Վարդանեանը, հանդիպմանը նախատեսւում է քննարկել երկու երկրների տնտեսական կապերի զարգացման հնարաւորութիւնը: Նա նշեց, որ վերջերս Հայաստան է այցելել Վանի նահանգի առեւտրաարդյունաբերական պալատի պատուիրակութիւնը` համագործակցութեան առաջարկով: Ըստ Ա.Վարդանեանի, թուրքական կողմն ակնկալում է, մինչեւ քաղաքական գործիչների կողմից սահմանը բացելու որոշում կայացնելը, Հայաստանի միջոցով ակտիւացնել զբոսաշրջությունը նահանգում: Ա.Վարդանեանը չի կիսում այն մտահոգութեանը, թէ հայ-թուրքական սահմանի բացման դէպքում հայկական շուկան կհեղեղվի աւելի էժան թուրքական ապրանքներով` վնասելով տեղական արտադրողին: Նրա խօսքերով, այն ապրանքները, որոնք «պէտք է ներխուժեին Հայաստան, արդէն 10-15 տարի է, որ ներխուժել են» հայկական շուկայ: Անդրադառնալով ԱԱՊ-ի 2010թ.-ի ծրագրերին, նա յայտնեց, որ աշնանը նախատեսւում է Հայաստանի արտադրանքի ցուցահանդէսի կազմակերումը Սիրիայում: Բացի այդ, Հնդկաստանի հետ պայմանաւորուածութեան շրջանակներում, այս տարի եւս գարնանը եւ աշնանը Երեւանում կկազմակերպուեն հնդկական ապրանքների ցուցահանդէս-վաճառքներ: Ծրագրւում է նաեւ Հայաստանում կազմակերպել Արեւելյան Եւրոպայի եւ Բալթեան երկրների արտադրանքի ցուցահանդէս, ինչպէս նաեւ ապահովել հայաստանեան գործարարների մասնակցութիւնը ապրիլի 21-23-ին Գերմանիայում կազմակերպուելիք օգտագործված մեքենաների եւ սարքավորումների «RESALE 2010» միջազգային առեւտրային տոնավաճառին: Ըստ Ա.Վարդանեանի, 2002թ.-ից գործող ՀՀ ԱԱՊ-ն ունի մարզային 11, ներառեալ Երեւանը, կառոյցներ: Ներկայումս պալատին անդամակացում են շուրջ 3 հազար ընկերութիւններ, որոնց մօտ 70 տոկոսը փոքր եւ միջին ձեռնարկութիւններ են: ԱԱՊ-ն ունի 20 ներկայացուցչութիւն աշխարհի մի շարք երկրներում: 2008թ.-ից ԱԱՊ-ին կից գործում է նաեւ Արբիտրաժային դատարան:
  -   Տնտեսութիւն