Ապ-ն կից գործող Արբիտրաժային դատարանը արագ, առանց յաւելեալ ծախսերի եւ դատական ատեաններին դիմելու կը կարգաւորի տնտեսական վէճերը
29-04-2011 15:33:09 | Հայաստան | Հայտարարություններ
Առեւտրաարդիւնաբերական պալատին կից գործող Արբիտրաժային դատարանը հնարաւորութիւն է ստեղծել գործարարների համար արագ, առանց յաւելեալ ծախսերի եւ դատական ատեաններին դիմելու կարգաւորել տնտեսական վէճերը: «Առեւտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրէնքի համաձայն ստեղծուած Արբիտրաժային դատարանի գործունէութեանը, կանոնակարգին, հայցադիմումների ընդունման ձեւին եւ այլ մանրամասներին ու առանձնայատկութիւններին կարելի է ծանօթանալ www.rea.am կայքի «Շարժական գոյք» բաժնում տեղադրուած «Արբիտրաժային դատարան» գովազդային բաններից այցելելով այդ կառոյցի կայք:
Յիշեցնենք, որ REA.AM-ում տեղադրւում են մասնաւոր անձանց յայտարարութիւնները անշարժ գոյքի, շարժական գոյքի, աշխատանքի եւ ծառայութիւնների վերաբերեալ, այդ ոլորտների նորութիւնները, բազային տուեալները, ինչպէս նաեւ տարբեր ոլորտներ ներկայացնող ընկերութիւնների գովազդային առաջարկները։