Ամն-ի «Ֆերահեան¦ հայկական դպրոցի աշակերտներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


Ամն-ի «Ֆերահեան¦ հայկական դպրոցի աշակերտներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • 03-06-2017 11:51:56   |   |  Մամլո հաղորդագրություն

Յունիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ամն-ի «Ֆերահեան¦ հայկական դպրոցի 11-րդ դասարանի թուով 40 աշակերտների: 
Անդրադառնալով նրանց այցին` Նորին Սրբութիւնը գոհունակութեամբ նշեց, որ Սփիւռքում գործող տարբեր հայկական վարժարանների ու դպրոցների աւարտական դասարանների աշակերտների այցելութիւնը Հայրենիք եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին գեղեցիկ աւանդոյթ է դարձել: 
 
Վեհափառ Հայրապետն ընգծեց, որ այս այցն իր անջնջելի կնիքն է թողնելու պատանիների հոգում եւ առիթ է դառնալու, որպէսզի վերջիններս ներշնչուեն ու զօրանան հայրենիքով ու նրա սրբութիւններով: 
Շրջանավարներին Ամենայն Հայոց Կաթողիկոսը յորդորեց ջանասիրութեամբ շարունակել իրենց ուսումը եւ կեանքում արձանագրել նորանոր ձեռքբերումներ:
Վեհափառ Հայրապետը կարեւոր նկատեց, որ հայորդիները ապագայում եւս այցելեն Հայաստան` հայրենիքի հանդէպ իրենց սերը զօրացնելու: 
Այնուհետեւ «ֆերահեան¦ հայկական դպրոցի տնօրէն Սօսի Շանլեանը Նորին Սրբութեանը ներկայացրեց դպրոցի ուսումնական գործունէութիւնը: 
Վերջում Նորին Սրբութիւնը դպրոցի աշակերտներին Բարձրեալն Աստծոյ հովանաւորութիւնն ու առաջնորդութիւնը մաղթեց` ի կատար ածելու իրենց նպատակներն ու իղձերը եւ ազգային ոգու բարձր գիտակցութեամբ իրենց գիտելիքները ծառայեցնելու հայրենիքին եւ աշխարհասփիւռ հայ ժողովրդին:

 
  -   Մամլո հաղորդագրություն