Յայտնի են դարձել գրականութեան եւ արուեստի բնագաւառում ՀՀ<br /> 2009 թուականի պետական մրցանակների դափնեկիրները<br />


Յայտնի են դարձել գրականութեան եւ արուեստի բնագաւառում ՀՀ
2009 թուականի պետական մրցանակների դափնեկիրները

  • 30-12-2009 16:44:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը դեկտեմբերի 29-ին հրամանագիր է ստորագրել գրականութեան եւ արուեստի բնագաւառում ՀՀ 2009 թուականի պետական մրցանակներ շնորհելու մասին: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, Հայաստանի Հանրապետութեան 2009 թուականի պետական մրացանակների են արժանացել` 1) գրականութեան եւ հրապարակախօսութեան ոլորտում` Վահագն ԳՐԻԳՈՐԵԱՆԸ` «Ժամանակի գետը» գրքի համար. 2) երաժշտութեան ոլորտում` Երուանդ ԵՐԿԱՆՅԱՆԸ` «Քրոնիկոն» ստեղծագործութեան համար. 3) կերպարուեստի ոլորտում` Արարատ ԱՂԱՍԵԱՆԸ, Հրավարդ ՅԱԿՈԲԵԱՆԸ, Մուրադ ՀԱՍՐԱԹԵԱՆԸ, Վիգէն ՂԱԶԱՐԵԱՆԸ` «Հայ արուեստի պատմութիւն» աշխատութեան համար. 4) ճարտարապետութեան եւ քաղաքաշինութեան ոլորտում` Գրիգոր ԱԶԻԶԵԱՆԸ (խմբի ղեկավար), Ստեփան ԼԱԶԱՐԵԱՆԸ, Լեւոն ԽՐԻՍՏԱՖՈՐՅԱՆԸ, Հայկ ԱՅՎԱԶԵԱՆԸ, Վահանդուխտ ԵՐԵՂՅԱՆԸ, Գրիման ՅՈՎՍԷՓԵԱՆԸ (ճարտարապետներ) եւ Ալբերտ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆԸ (կոնստրուկտոր)` Երեւանում ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան վարչական նոր համալիրի համար:
  -   Քաղաքական