2009թ.-ի բիւջէով նախատեսուած ծախսերն ամբողջութեամբ կատարուել<br /> են եւ պարտքեր չեն կուտակուել<br />


2009թ.-ի բիւջէով նախատեսուած ծախսերն ամբողջութեամբ կատարուել
են եւ պարտքեր չեն կուտակուել

  • 29-12-2009 16:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի 2009թ.-ի բիւջէով նախատեսուած ծախսերն ամբողջութեամբ կատարուել են եւ պարտքեր չեն կուտակուել: Այս մասին դեկտեմբերի 29-ի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում յայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթեանը: Պատասխանելով այն հարցին, թէ ինչպե՞ս նա կգնահատի բիւջէի կատարողականը, երբ այս տարուայ բիւջէն նախատեսուած էր 945 միլիարդ դրամ, սակայն կատարուելու է միայն 900 միլիարդի չափով, իսկ ՀՆԱ-ն էլ մօտ 8 միլիարդ դոլար է, թէեւ նախատեսուած էր 12 միլիարդ, նախարարը նկշեց, որ տուեալ դէպքում կարելի է համարել, որ բիւջէն կատարուված է, որովհետեւ ամէն տարի նաեւ խնայողություններ են լինում: Տ.Դավթեանը նշեց, որ այս տարի Հայաստանի ՀՆԱ-ն կկազմի 3 տրիլիոն 116 մլրդ դրամ: «Բիւջէն երբեք 100%-ով չի ծախսուել, ամէն տարի էլ նախատեսուածից քիչ է ծախսուել: Իհարկէ, դա կատարուեց դեֆիցիտը մեծացնելու եւ դրսից միջոցների ներգրաւման հաշուին, բայց կարեւոր է, որ պարտքեր չունեցանք»,- ընդգծեց Տ.Դավթեանը: Անդրադառնալով Հայաստանի արտաքին պարտքին, ապա 2010թ.-ին այն չի հասնի ՀՆԱ-ի 50%-ին. երկրի արտաքին պարտքը ներկայումս 1045,6 մլրդ դրամ է: Ըստ նախարարի, Հայաստանն ակնկալում է նոր բիւջէտային վարկեր ստանալ Եվրոմիությունից` 100 մլն եւրոյի չափով, որից 35 մլն եվրոն կտրամադրուի դրամաշնորհային հիմունքներով: Բացի այդ, Հայաստանն այսօր բանակցութիւններ է վարում Ռուսաստանի հետ ադամանդագործութեան ոլորտի զարգացման նպատակով 100-120 մլն դոլարի չափով նոր վարկի ներգրաւման շուրջ: Անդրադառնալով 2009թ.-ի բիւջէով նախատեսուածից 93 մլրդ դրամի չափով 4-րդ եռամսյակ տեղափոխված ծախսերին, նախարարը յայտնեց, որ թէեւ այդ ծախսերը տեղափոխվեցին 4-րդ եռամսյակ, նաեւ որոշ ծրագրեր կասեցվեցին, սակայն դրա փոխարէն կատարուեցին 50 մլրդ դրամի չափով աւելի կարեւոր ոլորտներում լրացուցիչ ծախսեր: Մասնաւորապէս, 24 մլրդ դրամ ուղղուեց աղէտի գօտուն, 15 մլրդ դրամ տրամադրվեց տնտեսվարողների աւելացուած արժէքի հարկերի վերադարձմանը:
  -   Տնտեսութիւն