Նախատեսւում «Հայավտոկայարան»-ը կոնցեսիոն կամ<br /> հավատարմագրային կառավարման յանձնել<br />


Նախատեսւում «Հայավտոկայարան»-ը կոնցեսիոն կամ
հավատարմագրային կառավարման յանձնել

  • 21-12-2009 20:22:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Տրանսպորտի եւ կապի նախարարութեան կողմից պատրաստւում է «Հայավտոկայարան» ընկերութիւնը կոնցեսիոն կամ հավատարմագրային կառավարման յանձնելու համար անհրաժեշտ հայեցակարգը: Այս մասին դեկտեմբերի 21-ի ասուլիսում յայտնեց նախարար Գուրգէն Սարգսեանը: Նա նշեց, որ նախարարութիւնը «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն կոնցեսիոն կառավարման յանձնելու գործընթացը նախաձեռնել էր դեռեւս 2008թ.-ին: «Մենք որոշեցիքն, որ այդ ընկերութիւնը ոչ թէ պէտք է սեփականաշնորհուի, այլ պէտք է կառավարման տրվի որեւէ ընկերութեան: Կլինի դա կոնցեսիոն կառավարման, թէ հավատարմագրային կառավարչի սկզբունքով, դեռ քննարկւում է»,- ասաց Գ.Սարգսեանը, յաւելելով , որ նախատեսւում է այդ հայեցակարգին անդրադառնալ 2010թ.-ին: Ըստ նախարարի, Վրաստանում նման ընկերութիւնը սեփականաշնորհուել է եւ այժմ գոյութիւն չունի, իսկ մի շարք երկրներում այդ ընկերութիւնները կամ պետական են, կամ կառավարման են տրուած որեւէ ընկերութեան:
  -   Տնտեսութիւն