Բելգիահայերը նշել են Կոմիտասի 140-ամեակը<br />


Բելգիահայերը նշել են Կոմիտասի 140-ամեակը

  • 16-12-2009 15:40:00   |   |  Մշակոյթ
ԱՆՏՎԵՐՊԵՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Բելգիայի Անտվերպեն քաղաքի «Նուարդ» հայկական մշակոյթային միութիւնը դեկտեմբերի 12-ին կազմակերպել էր գրական-երաժշտական երեկո` նուիրուած Կոմիտասի ծննդեան 140-ամեակին: Երեկոն բացել եւ Կոմիտասի կեանքի ու գործունէութեան մասին խօսել է միութեան նախագահ, «Լրագիր» ամսաթերթի գլխաւոր խմբագիր, Բելգիայի հայկական կազմակերպութիւնների նորաստեղծ ֆեդերացիայի նախագահ Գեւորգ Մինասեանը: Երեկոյի ընթացքում հնչել են Կոմիտասի երգերը իր եւ Արմէնակ Շահմուրադեանի կատարմամբ, իր հրաշալի ձայնով ներկաներին հիացրել է Լենա Բեգլարեանը: Կոմիտասի մշակած երկերը կատարել է «Նուարդ» միութեան շաբաթօրեայ դպրոցի մանկական երգչախումբը /ղեկավար` Լենա Բեգլարեան/, ասմունքել է նոյն դպրոցի ասմունքի խումբը` դպրոցի ուսուցչուհի Լիլիթ Գինոսյանի ղեկավարութեամբ: Երեկոյի ընթացքում բեմադրուել է ասմունքող Անյա Նալբանդեանի եւ Նարինէ Շահվերդյանի պատրաստած թատերական փոքրիկ ներկայացումը: Հանդէս է եկել նաեւ ջութակահար Արա Յակոբեանը: Երեկոյին իր մասնակցութիւնն է բերել բելգիահայոց հոգեւոր հովիւ տեր Զատիկ վարդապետ Աւետիքեանը:
  -   Մշակոյթ