Անկարայի «Արենայ» մարզապալատում աւարտուեց «World Children՛s Games» փառատօնի ծրագրով ձիւդոյի մրցումների առաջին օրը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեց Հձֆ-ի փոխնախագահ Դաւիթ Խիթարեանը, Հայաստանի հաւաքականն այդ օրը նուաճեց մէկական արծաթէ եւ բրոնզէ մեդալներ:
38 կգ քաշային կարգում հանդէս եկող չարենցաւանցի Է.Գառնիկեանը յաղթելով 2 գօտեմարտում դուրս եկաւ եզրափակիչ, որտեղ միաւորների աննշան տարբերութեամփ զիջեց ռումինացի մարզիկին։ 42 կգ քաշային կարգում հանդէս եկող երեւանցի Գ.Յակոբեանը առաջին գօտեմարտում յաղթելուց յետոյ երկրորդում պարտուեց ռուս մարզիկին, իսկ այնուհետեւ բրոնզէ մեդալի համար պայքարում 10:0 հաշուով շահեց վճռորոշ գօտեմարտը եւ արժանացաւ բրոնզէ մեդալի: 46 կգ քաշային կարգում Ս.Խաչատրեանը բավարաւեց 5-րդ տեղով:
Ապրիլի 29-ին տատամի դուրս կը գան 50, 55, 60, +60 կգ քաշային կարգերում հանդէս եկող ձիւդոիստները։