Կակտիւացուեն «Հազարամյակի մարտահրաւեր» հիմնադրամի<br /> գործունէութեան վերաբերեալ հանրային իրազեկման աշխատանքները<br />


Կակտիւացուեն «Հազարամյակի մարտահրաւեր» հիմնադրամի
գործունէութեան վերաբերեալ հանրային իրազեկման աշխատանքները

  • 02-12-2009 20:50:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հազարամյակի մարտահրաւեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի դեկտեմբերի 2-ի նիստում, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը, քննարկուել է «ՀՀ ոռոգման եւ դրենաժի ազգային քաղաքականութեան» հայեցակարգը: Զեկուցումով հանդէս է եկել «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխաւոր գործադիր տնօրէն Արա Յովսէփեանը: Խնդրի շուրջ ծաւալուել է շահագրգիռ կողմերի մտքերի փոխանակութիւն, որն ամփոփելով, վարչապետը յանձնարարել է համապատասխան գերատեսչութիւնների եւ կազմակերպութիւնների հետ եւս մէկ անգամ քննարկել փաստաթուղթը եւ ներկայացնել յաջորդ նիստին: Խորհուրդը հաւանութիւն է տուել «ՀՄՀ- Հայաստան» ծրագրի գնումների փոփոխված ուղեցույցին, գնումների պլանի փոփոխությանն ու հաստատմանը: Խորհուրդը հաստատել է Սպիտակի ինքնահոս համակարգի վերականգնման պայմանագիրը: Անդրադառնալով «ՀՄՀ հիմնադրամ-Հայաստան» ծրագրի գործունէութեան տարեկան հաշուետուութեանը, Տ.Սարգսեանը յանձնարարել է ակտիւացնել հիմնադրամի գործունէութեան վերաբերեալ հանրային իրազեկման աշխատանքները եւ հանրութեանը ներկայացնել կատարուված աշխատանքները: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, «Հազարամյակի մարտահրաւեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի յաջորդ նիստը տեղի կունենայ դեկտեմբերի 16-ին:
  -   Տնտեսութիւն