Ռազմաօդային ուժերի նախկին սպան ձերբակալուել է պետական գաղտնիքներ տարածելու կասկածանքով


Ռազմաօդային ուժերի նախկին սպան ձերբակալուել է պետական գաղտնիքներ տարածելու կասկածանքով

  • 29-04-2011 12:41:34   |   |  Միջազգային
Նիդերլանդների նախկին օդաչու Վ. Կրիսը ձերբակալուել է պետական գաղտնիքներ տարածելու կասկածանքով: Կրիսի դէմ վճիռը կը կայացուի յունիսի 9-ին նշանակուած դատավարութեան ժամանակ: Նա այժմ գտնւում է Նիդերլանդների արեւմուտքում գտնուող Զուտերմեր քաղաքի բանտում: Թագաւորական Ռազմաօդային ուժերի նախկին օդաչու, սպայ Վ. Կրիսը մեղադրւում է մէկ կամ մի քանի պետական գաղտնիքներ տարածելու մէջ: Նրա նախկին գործընկերները լրագրողների հետ հարցազրոյցի ժամանակ յայտնել են, որ աշխատանքից հեռացուելուց յետոյ նա ֆինանսական վատ վիճակում էր եւ 600 հազար եւրոյ պարտք ունէր: Ինքնասպանութեան անյաջող փորձից յետոյ կապուել է արտերկրի հետախոյզների հետ` գումարի դիմաց որոշ պետական գաղտնիքներ յայտնելու համար:
  -   Միջազգային