ԳՈՅԱՆԳ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ:
Հարաւային Կորեայի Գոյանգ քաղաքում անցկացուող ծանրամարտի
աշխարհի առաջնութիւնում նոյեմբերի 27-ին գերազանց ելոյթ ունեցաւ
Նազիկ Աւդալեանը (69 կգ, Գիւմրի): Նա 3 ոսկէ մեդալ նուաճեց. պոկում
վարժութիւնում ցոյց տվեց 119 կգ, հրումում` 147 կգ, եւ երկամարտի
266 կգ արդիւնքով գրաւեց առաջին տեղն ու նուաճեց աշխարհի չեմպիոնի
կոչումը:
Նազիկ Ավդալյանն իր յաղթանակով խախտեց 2002թ.-ից Հայաստանի
մարզիկների մօտ սկսուած չեմպիոնական դադարը աշխարհի
առաջնութիւններում:
Նոյեմբերի 28-ին մրցահարթակ կելնի Հռիփսիմէ Խուրշուդեանը: