ԱՄՆ -ում տորնադոյի հետեւանքով աւելի քան 300 մարդ է զոհուել
29-04-2011 12:03:50 | ԱՄՆ | Միջազգային
ԱՄՆ-ում վերջին տուեալների համաձայն տորնադոյի հետեւանքով մահացել է 305 , վիրաւորուել 1700 մարդ:
Ամենաշատ զոհերը գրանցուել են Ալաբամայում` 204 մարդ:
Հինգշաբթի օրը նախագահ Բարաք Օբաման եւ առաջին տիկին Միշել Օբաման կ'այցելեն Ալաբամայ անձամբ ծանօթանալու ստեղծուած իրավիճակին:
Յիշեցնենք, որ Ամն-ի նորագոյն պատմութեան մէջ ամենաշատ զոհերը գրանցուել են 1974 թ-ին, երբ աղէտի հետեւանքով զոհուել է 310 մարդ: