Արքայազն Ուիլեամի եւ Քեյթ Միդլտօնի հարսանեկան արարողութիւնը հեռուստացոյցով դիտելու է աւելի քան 2 միլիարդ մարդ
29-04-2011 11:30:05 | | Միջազգային
Արքայազն Ուիլեամի եւ Քեյթ Միդլտօնի հարսանիքը: Ըստ վերլուծաբանների, ամբողջ աշխարհում հարսանեկան արարողութիւնը հեռուստացոյցով դիտելու է աւելի քան 2 միլիարդ մարդ:
«Թագաւորական հարսանիք» պաշտօնական կայքում տեղադրուած տուեալներով հիւրերի թւում են 25 երկրների թագաւորական դինաստիաներ, ինչպէս նաեւ յայտնի դէմքեր ` Էլտօն Ջոնը, Գայ Րիչին եւ Բեկխեմների ընտանիքը:
Ընդհանուր առմամբ Վեստմինստեր աբբայութիւնում կայանալիք հարսանիքին հրաւիրուած է 1900 մարդ:
Հարսանեկան արարողութիւնը 6 ժամ ցուցադրուելու է ուղիղ եթերով: Միայն BBC-ով հազարաւոր մարդ է լուսաբանելու այն:
Ըստ բրիտանական Զլմ-ների, հարսանիքը կ'արժենայ մօտ 100 միլիոն դոլար: Իսկ Bloomberg գործակալութեան հաշուարկներով, այն պետական բիւջէին 177 միլիոն դոլար շահոյթ կը բերի: