Ապրիլի 28-ին ամփոփուեց մարտի 21-ից ապրիլի 28-ը Հայաստանում անցկացուած «Թատրոն X» թատերական 4-րդ փառատօնը: Փառատօնի շրջանակներում մասնակից թատերախմբերն ու թատրոնները ներկայացումներ բեմադրեցին մայրաքաղաքում, ՀՀ մարզերում եւ Լեռնային Ղարաբաղում:
Նշենք, որ այս տարի փառատօնն անցկացւում էր «Մշակոյթի միասնութիւն, բանավէճի փառատօն» կարգախօսով:
Փառատօնի ամփոփմանը բեմադրուեց «Միմ ստուդիոյի» «Միմոմանիայ» ներկայացումը, որին էլ յաջորդեց մրցանակների յանձման եւ փառատօնի փակման հանդիսաւոր արարողութիւնը:
«Գագիկ Ծառուկեան» բարեգործական հիմնադրամի կողմից մրցանակներ յանձնուեցին «Մոսկուայի տուն» երիտասարդական մշակութա-գործարարական կենտրոնին, Աբովեան քաղաքի թատերախմբին, Կապանի դրամատիկական թատրոնին: Յանձնուեցին դիպլոմներ «Ագորայ» թատերախմբին, «Միմ ստուդիոյին», «Թատրոն X»-ը մասնակցութեան դիպլոմներ յանձնեց փառատօնի բոլոր մասնակիցներին ու ժիւրիի անդամներին:
Տեղեկացնենք, որ այս տարի «Թատրոն X» թատերական 4-րդ փառատօնի բիւջէն կ'ազմելէ 6,5 միլիոն դրամ, նախորդ տարուայ 1,8 միլիոն դրամի փոխարէն: