Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Շախմատային ֆեդերացիան ստեղծվել է միավորելու և բացահայտելու շախմատասեր աշխարհասփյուռ հայությանը (տեսագրություն)


Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Շախմատային ֆեդերացիան ստեղծվել է միավորելու և բացահայտելու շախմատասեր աշխարհասփյուռ հայությանը (տեսագրություն)

  • 20-07-2017 12:00:00   | Հայաստան  |  Մամլո սրահ



Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Շախմատային ֆեդերացիա
Մամլո հաղորդագրություն
 
/Շախմատի միջազգային օրվան նվիրված առաջին առցանց մրցաշարի մասին/
 
Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունն իր զարգացման շրջանակներում աշխատանքներ է իրականացնում տարբեր ուղղություններով, այդ թվում եւ մարզական: 2017 թ. հուլիսի 21-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի /Խորհրդարանի/ նախագահությունը որոշում ընդունեց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Շախմատային ֆեդերացիա հիմնելու մասին, որի պատասխանատու նշանակվեց Վահան Բաբախանյանը: Ֆեդերացիայի զարգացման ծրագրային ուղղությունների մեջ ընգրկված են Արեւմտյան Հայաստանը, հայերը, այդ թվում՝ Արեւմտյան Հայաստանից, Արեւմտյան Հայաստանի բոլոր բարեկամները: 
 
Ֆեյսբուքում ստեղծված է խումբ, որտեղ մասնակցում են մարդիկ տարբեր քաղաքներից ու երկրներից: Այդ խմբում երեք լեզուներով ընթանում են հարցերի քննարկումներ: 
 
Հունիսի 30-ին ֆեդերացիան որոշում ընդունեց եւ հուլիսի 15-16-ը կազմակերպեց առցանց մրցաշար՝ նվիրված Շախմատի միջազգային օրվան /20 հուլիս - Շախմատի միջազգային ֆեդերացիաի հիմնադրման օր/: Մրցաշարի նախապատրաստական աշխատանքներում անցկացվեց 3 փորձնական մրցաշար՝ շուրջ 40 մասնակիցներով: Որպես մրցաշարի անցկացման հարթակ ընտրվեց մասայականություն վայելող www.Lichess.org կայքը: 
 
Շախմատիստները խաղացին տասնյակ, երբեմն նույնիսկ հարյուրավոր պարտիաներ եւ ստացան փաստացի վարկանիշեր: Խաղի որակի եւ վարկանիշի համաձայն ձեւավորվեցին 2 խումբ: Այդպիսով զուգահեռ ընթացան 2 մրցաշար: 
 
Մրցաշարի կանոնակարգը քննարկվեց եւ իրականացվեց ժամանակացույցի համաձայն: Առաջին օրը մասնակիցները հավաքվեցին Երեւանում՝ Շախմատի տանը նրա ղեկավարության թույլտվությամբ – դա խորհրդանշական քայլ էր, քանի որ յուրաքանչյուր հայկական շախմատային միավորում պետք է սերտորեն համագործակցի Հայաստանի Հանրապետության Շախմատային ֆեդերացիայի հետ: 
 
 
Մրցաշարի մասնակիցները հետեւյալ վայրերից էին. Ռուսաստան (Մոսկվա, Պետերբուրգ, Ռոստով, Կալինինգրադ, Տվեր, Կազան), Հայաստանի Հանրապետություն (Երեւան, Գյումրի), ԱՄՆ, Շվեդիա: 
 
Ա մրցաշարի հաղթողներ դարձան. 
Ալբերտ Հակոբյան /Մոսկվա, 76 տարեկան/ - 1-ին տեղ
Ռոբերտ Տոնոյան /Լանդսկրոնա, Շվեդիա, 23 տարեկան/ - 2-րդ տեղ 
Ալեքսանդր Խառատյան /Պետերբուրգ, 55 տարեկան/ - 3-րդ տեղ
 
Բ մրցաշարի հաղթողներ դարձան. 
Արմեն Մարտիրոսյան /Երեւան, 19 տարեկան/ - 1-ին տեղ
Հրանտ Կարապետյան /Երեւան, 12 տարեկան/ - 2-րդ տեղ
Սվետլանա Բաղդասարյան /Մոսկվա, 73 տարեկան / - 3-րդ տեղ
 
Հաղթողները ֆեդերացիայից ստացան պատվոգրեր, մասնակիցները՝ հավաստագրեր մասնակցության վերաբերյալ: Հուլիսի 20-ին տեղի ունեցավ մրցաշարի փակումը, պատվոգրերի հանձնումը այն մասնակիցներին, ովքեր Երեւանից էին եւ Մամլո ասուլիս՝ մրցաշարի կազմակերպիչների, մասնակիցների եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների եւ պատգամավորների մասնակցությամբ: 
 
Ֆեդերացիայի կանոնագրի նախագիծը հրապարակված է www.miaban.ru կայքում: Մասնակիցներից շատերը, համամիտ լինելով ֆեդերացիայի նպատակներին ու խնդիրներին՝ անդամագրվեցին ֆեդերացիային: 
 
2017 թ. աշնանը կանցկացվի Արեւմտյան Հայաստանի շախմատի առաջին առցանց մրցաշարը: Այդ ընթացքում ֆեդերացիան ծրագրում է մեծացնել անդամների քանակը, առաջին հերթին այն շախմատիստների հաշվին, ովքեր արմատներով Արեւմտյան Հայաստանից են, ինչպես նաեւ սերտ կապեր ու հարաբերություններ հաստատել բարեկամ ֆեդերացիաների հետ: 
 
Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն մասնակցել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Շախմատային ֆեդերացիայի աշխատանքներին, խնրում ենք կապվել մեզ հետ հետ․ 
 
+7 911 022-9633 viber & whatsapp
bvagan@mail.ru, 
https://www.facebook.com/groups/Chess.Fed.WesternArmenia/
 
 
Վահան Բաբախանյան 
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Շախմատային ֆեդերացիայի
Պատասխանատու 
 
20.07.2017 թ.
 
--------------
 
Հ.Գ. - Թեեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) ճանաչումները ստացել է դեռեւս 1920 թվականին, այնուհանդերձ հնարավորինս սերտ համագործակցելու է շախմատային բոլոր բարեկամ ֆեդերացիաների ու միությունների հետ: 
  -   Մամլո սրահ